Մարին Լե Պեն. ԵՄ շուտով չի լինի27 մարտի 2017 - 12:48 AMT PanARMENIAN.Net - Եվրամիություն շուտով չի լինի: Այդ մասին հայտարարել է «Ազգային ճակատից» Ֆրանսիայի նախագահի թեկնածու Մարին Լե Պենը: Քաղաքական գործիչը խոստացել է զերծ պահել Ֆրանսիան գլոբալիզացիայից: «ԵՄ-ն կմեռնի, քանի որ մարդիկ այլևս չեն ուզում դա: Գոռոզամիտ ու հեգեմոնիկ կայսրությունները մահվան են դատապարտված: Ժամանակն է հաղթել գլոբալիստներին»,-հայտարարել է Լե Պենը, գրում է Lenta.ru-ն Reuters-ի վրա հղումով: «Ազգային ճակատի» առաջնորդը նաև մեղադրել է իր գլխավոր մրցակիցներին նախագահական ընտրարշավում՝ Էմանուել Մակրոնին և Ֆրանսու Ֆիյոնին, եվրոպամետ և շուկայամետ քաղաքականություն վարելու մեջ»: Նախագահի ընտրությունները կայանալու են երկու փուլով՝ ապրիլի 23-ին և մայիսի 7-ին: Ըստ հասարակական հարցման արդյունքների, Լե Պենը նախագահական մրցավազքի առաջատարն է՝ առաջին փուլում նրան կաորղ է սատարել ընտրողների 27 տոկոսը: Սակայն, երկրորդ փուլում, ըստ կանխատեսումների, Լե Պենը կպարտվի կամ Ֆրանսուա Ֆիյոնին, կամ Էմանուել Մակրոնին: Հղումներ թեմայով. Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Թաթոյան․ Կիրանցը նեղ թերակղզու նմանությամբ գրեթե ամբողջությամբ շրջափակված է լինելու ադրբեջանական զորքերով Արոտավայրերը, այգիները, այլ հողեր հայտնվելու են ադրբեջանական վերահսկողության կամ թիրախի ներքո Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները նամակով դիմել են կառավարությանը Հայոց ցեղասպանությունը ճանաչելու կոչով Սունակին ուղղված նամակում նաև անդրադարձ է կատարվում Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած իրադարձություններին Ֆրանսահայ լրագրող Նիկոլյանը, որի մուտքը ՀՀ արգելվել է, չի պատրաստվում դադարեցնել հացադուլը Նա պահանջում է, որ իրեն գրավոր ներկայացնեն, թե ինչու իրեն թույլ չեն տալիս մուտք գործել Հայաստան Վանաձորի նախկին ղեկավար Ասլանյանը կմնա կալանքի տակ Դատարանը մերժել է միջնորդությունը |