ՄԻՊ-ի կոչը․ Զերծ մնացեք երեխաներին քաղաքական գործընթացներին ներքաշելուց28 մարտի 2017 - 09:51 AMT PanARMENIAN.Net - ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանը կոչ է անում բոլոր կողմերին, այդ թվում՝ քաղաքական գործընթացի մասնակիցներին իրենց ելույթներում և գործողություններում զերծ մնալ երեխաներին քաղաքական գործընթացներին ներքաշելու կամ երեխայի շահը խաթարելու փորձերից: Մարտի 27-ին Ազգային ժողովի պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հրապարակային ելույթով կոչ է արել ծնողներին իրենց երեխաներին հանել դպրոցներից: Այդ հրապարակային կոչը լայնորեն տարածվել է զանգվածային լրատվության միջոցներով: Ընդ որում, ելույթում կոչը հիմնավորվում է դպրոցների տնօրեններին, Զոհրաբյանի ձևակերպմամբ, թաղի խուժանի, կրիմինալի հետ համեմատությամբ: Ավելի վաղ, «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ն-ն ահազանգել էր, որ Հայաստանում դպրոցների ու մանկապարտեզների տնօրեններն աշխատում են իշխող Հանրապետական կուսակցության օգտին ձայներ հավաքագրելով։ ՀԿ-ն հայտնում է, որ հանրապետության բոլոր մարզերը և Երևանի բոլոր տարածքներն ընդգրկող 84 դպրոցի և 30 մանկապարտեզի տնօրեններ «Իրազեկ քաղաքացիների միավորում»-ի աշխատակիցներին հեռախոսով մանրամասն պատմել են հավաքագրած ցուցակների մասին: 136 տնօրենից միայն 22-ն է հերքել ՀՀԿ-ի համար ցուցակների հավաքագրումը։ ՄԻՊ-ը նշում է, որ որևէ հանգամանք, այդ թվում՝ նախընտրական քարոզչության գործընթացը չի կարող արդարացնել երեխաների իրավունքները, այդ թվում՝ կրթություն ստանալու նրանց իրավունքը կոպտորեն ոտնահարող հայտարարությունները: «Հատկապես վտանգավոր է, երբ այդպիսի կոչերն արվում են հանրային գործիչների կողմից: Պետք է միշտ նկատի ունենալ երեխայի շահը՝ որպես բացարձակ արժեք, իսկ դրա խաթարումը՝ որպես երեխայի իրավունքների խախտում: Մարդու իրավունքների պաշտպանը, օժտված լինելով «Երեխայի իրավունքների մասին» ՄԱԿ-ի կոնվենցիայի դրույթների կիրառության մշտադիտարկում,ինչպես նաև երեխաների իրավունքների խախտումների կանխարգելում և պաշտպանություն իրականացնելու իրավասությամբ, խիստ անթույլատրելի է համարում նման ելույթներն ու կոչերը», - ասված է ՄԻՊ հայտարարության մեջ: Մարդու իրավունքների պաշտպանի կողմից արդեն իսկ նշվել էր, որ հանրակրթական դպրոցների և մանկապարտեզների տնօրենների հետ ենթադրաբար կապվող ձայնագրություններն ու դրան առնչվող բոլոր հրապարակումները պետք է դառնան մանրամասն ստուգման առարկա, իսկ գնահատականները՝ հիմնված լինեն ստուգման արդյունքի վրա: Ուշագրավ Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Ամենաընթերցվողը բաժնում | Փաշինյանը՝ Ադրբեջանի հետ խաղաղ գործընթացի մասին. Տիեզերք թռիչքները ևս անիրական էին թվում Նա ընդգծել է, որ ՀՀ ռազմավարությունն ուղղված է տարածաշրջանի հարևանների հետ տնտեսական ինտեգրման խորացմանը Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատը միաձայն ընդունել է ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր հռչակող օրինագիծը Նախաձեռնությունը Սենատի կողմից հավանության էր արժանացել մայիսի 7-ին ՀՀ–ն և Սլովակիան պայմանավորվել են ռազմատեխնիկական գործակցության շուրջ Կարեն Բրուտյանի գլխավորած պատվիրակությունը Բրատիսլավայում է Fastex տեխնոլոգիական 8-րդ հանդիպման ընթացքում խոսել են կրիպտոփոխանակման հարթակներից Հայաստանի բլոկչեյն էմբասիում կայացել է 8-րդ Fastex Meetup տեղեկատվական հանդիպումները |