Ապրիլի 2-ին Դիլիջանում կանցկացվի «Բարի գործերի օրը»![]() 29 մարտի 2017 - 11:48 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 2-ին Դիլիջանի համայնքային կենտրոնը (ԴՀԿ) հանդես կգա «Բարի գործերի օր» նախաձեռնությամբ: Հայաստանն առաջին անգամ կմիանա համաշխարհային այս նախաձեռնությանը, որը միավորում է բարի գործեր կատարող մարդկանց: «Այս արշավի իրականացման գաղափարը վաղուց էր ծագել, և երբ Դիլիջանի համայնքային կենտրոնի կամավորները նախաձեռնողականություն ցուցաբերեցին՝ միանալու ապրիլի 2-ին անցկացվելիք «Բարի գործերի օր» համաշխարհային այս արշավին, մենք օժանդակեցինք նրանց և օգնեցինք ծրագրի կազմման հարցում»,-հայտնում է Դիլիջանի համայնքային կենտրոնի ղեկավար Վասիլի Բարդադիմովը: Ծրագիրն իր մեջ ներառում է հետևյալ միջոցառումները՝ թղթյա լապտերիկների պատրաստման ուսուցանում երեխաների համար, նկարազարդում քաղաքի և Շամախյան թաղամասի պատերի վրա, կարիքավոր ընտանիքների համար հագուստի հավաքագրում, երեխաների համար ընթերցանության կազմակերպում գրադարանում, աղբահանության կազմակերպում, Դիլիջանի 5-րդ դպրոցի համար գրքերի հավաքագրում և այցելություն գյուղեր: Ակնկալվում է արշավին 100-ից ավելի դիլիջանցի կամավորների մասնակցություն: «Բարի գործերի օր» նախաձեռնությունն առաջին անգամ կայացել է 2007 թվականին Իսրայելում: 2016 թվականին այս ակցիային մասնակցել է 1.500.000 մարդ աշխարհի 75 երկրից, ովքեր իրականացրել են 14.000 նախագիծ և ավելի քան չորս միլիոն ժամ նվիրել են բարի գործ կատարելուն: Դիլիջանի համայնքային կենտրոնը հիմնադրվել է Scholae Mundi Armenia հիմնադրամի աջակցությամբ՝ նպատակ ունենալով աջակցել իրավիճակը փոխելու համար ջանքերը համախմբելու պատրաստ հասարակության ձեւավորմանը: Scholae Mundi Armenia հիմնադրամը մեկն է 3 բարեգործական հիմնադրամներից (Scholae Mundi Armenia, Scholae Mundi Russia и Scholae Mundi UK) , որոնք միավորում են Scholae Mundi հարթակը, որոնց հիմնադիրներն են գործարարներ և բարերարներ Ռուբեն Վարդանյանն ու Վերոնիկա Զոնաբենդը: Scholae Mundi-ի առաքելությունը Հայաստանում կրթության զարգացումն է՝ սոցիալական ուղղվածությամբ նորարար նախագծերի և կրթության, մշակույթի, արվեստի ոլորտում նախաձեռնությունների ներդրմամբ: Առաքելություններից մեկն էլ հետևյալն է՝ նպաստել միջազգային ասպարեզում Հայաստանի դրական կերպարի ձևավորմանը ու աշխարհում և տեղական ընկերություններում դրական սոցիալական փոփոխությունների արդյունքների բարձրացմանը: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |