Սպիտակ տունը փորձում է արգելափակել Հայոց ցեղասպանության մասին բանաձեւը

PanARMENIAN.Net - Սպիտակ տունը ափսոսանք է հայտնել առ այն, որ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին մտադիր է քվեարկության դնել Հայոց ցեղասպանության մասին բանաձեւը: Ըստ Ջորջ Բուշի վարչակազմի, դա «ոչ միայն կվատթարացնի ամերիկա-թուրքական հարաբերություններն, այլ նաեւ չի նպաստի Թուրքիայի եւ Հայաստանի ժողովրդների հաշտեցմանը»:



«Մենք ափսոսում ենք, որ խոսնակ Փելոսին մտադիր է քվեարկության դնել բանաձեւը, չնայած այն ծայրահեղ մտահոգությանը, որն արտահայտվել էր արտաքին քաղաքականության եւ պաշտպանության ոլորտի փորձագետների, այդ թվում երկկուսակցական խմբի կողմից, որը կազմված է նախկին պետքարտուղարներից, ինչպես նաեւ մեր թուրք դաշնակիցների կողմից,-Քրոուֆորդում (Տեխասի նահանգ) լրագրողներին է հայտարարել Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Թոնի Ֆրատտոն:-Մենք նախկինի պես դեմ ենք այդ բանաձեւին, որը կարող է հսկայական վնաս հասցնել ամերիկա-թուրքական հարաբերություններին, ինչպես նաեւ ԱՄՆ շահերին Եվրոպայում եւ Մերձավոր Արեւելքում»:



Երեկ երեկոյան Նենսի Փելոսին, որը պետության երրորդ դեմքն է ԱՄՆ-ի նախագահից եւ փոխնախագահից հետո, խոստացել է քվեարկության դենլ բանաձեւը Ներկայացուցիչների պալատում: Անցած չորեքշաբթի այդ փաստաթուղթը, որը պարտադրողական ուժ չունի, հավանության արժանացավ Արտաքին գործերի կոմիտեի կողմից, չնայած Բուշի վարչակազմի առարկություններին: «Ես ասել եմ, որ եթե բանաձեւն ընդունվի կոմիտեի կողմից, ապա այն կդրվի պալատի լիագումար նիստի քննարկմանը,-հայտարարել է Փելոսին ABC հեռուստաալիքին տված հարցազրույցում:-Ցեղասպանությունը նախկինի պես գայություն ունի, մենք տեսել ենք այն Ռուանդայում, մենք դրա ականատեսն ենք այսօր Դարֆուրում»:



Այժմ Բուշի վարչակազմը քայլեր է ձեռնարկում արգելափակելու համար հակաթուրքական բանաձեւը: Համապատասխան հավաստիացումներ են տրվել պետքարտուղար Քոնդոլիզա Ռայսի կողմից Թուրքիայի վարչապետի, նախագահի եւ ԱԳՆ ղեկավարի հետ հեռախոսազրույցներում: Նա նաեւ կոչ է արել Թուրքիայի ղեկավարությանը ձեռնպահ մնալ ռազմական գործողություններից Իրաքի հյուսիսում, գրում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---