Թուրքիան հայտարարել է Սիրիայում «Եփրատի վահան» գործողության հաջող ավարտի մասին30 մարտի 2017 - 10:44 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի զինված ուժերի «Եփրատի վահան» գործողությունը Սիրիայում հաջողությամբ ավարտվել է: Այդ մասին ասվում է Թուրքիայի Ազգային անվտանգության խորհրդի նիստի ավարտին տարածված հայտարարության մեջ, որը վարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Նշվել է, որ «Եփրատի վահան» գործողությունը, որը սկսվել է ազգային անվտանգության ապահովման նպատակով, կանխել է «Իսլամական պետությունից» բխող սպառնալիքը, սիրիացի փախստականների վերադարձն ապահովելու համար, հաջողությամբ ավարտվել է»,-ասվում է ԱԱԾ հայտարարության մեջ: Թուրքական հատուկ նշանակության ուժերն 2016-ի օգոստոսի 24-ի առավոտյան մտել են Սիրիայի տարածք՝ «Իսլամական պետություն» խմբավորման գրոհայիններից հյուսիսային Ջերաբլուս քաղաքի ազատագրման գործողության շրջանակներում: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ սիրիացի քրդերի ինքնապաշտպանական ջոկատների մարտիկները 7 գյուղ են գրավել Սիրիայի հյուսիսում գտնվող Ջարաբլուս քաղաքի մատույցներում` չնայած Անկարայի այդ շրջանից հեռանալու պահանջին: Թուրքական զինուժը պահանջել էր քրդերի ինքնապաշտպանական ուժերից հեռանալ այդ շրջանից «Եփրատի վահանը» գործողության մեկնարկից առաջ: Ավելի վաղ Անկարան հայտարարել էր, որ մտադիր է «Եփրատի վահան» գործողության շրջանակում 45 կմ խորությամբ անվտանգության գոտի ստեղծել Սիրիայի հյուսիսում: Այդ մասին հայտարարել էր Թուրքիայի պաշտպանության նախարար Ֆիքրի Իշիկը: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը |