Իտալիայում ահաբեկչությունների շարք է կանխվել. Վենետիկում 3 ահաբեկիչ է ձերբակալվել30 մարտի 2017 - 12:11 AMT PanARMENIAN.Net - Վենետիկի կենտրոնում ոստիկանության հատուկ ստորաբաժանումների իրականացրած գործողության արդյունքում ահաբեկչական խմբավորման 3 անդամ է ձերբակալվել, որոնք ահաբեկչությունների շարք էին պատրաստում Իտալիայի տարածքում: Այդ մասին Twitter-ում հայտնել է Իտալիայի ոստիկանությունը, հայտնում է Ria.ru-ը: Գործողությունն իրականացվել է Վենետիկի ահաբեկչության դեմ պայքարի վարչության համակարգմամբ: «Ջիհադական խմբի դեմ գործողությունն իրականացվել է Վենետիկի հակաահաբեկչական վարչության համակարգմամբ»,- ասված է ոստիկանության հաղորդագրությունում: Ինչպես հայտնի է դարձել լրագրողներին, բոլոր ձերբակալվածները Կոսովոյից են եղել և ունեցել են Իտալիայում կեցության իրավունք: Բացի խմբի երեք ձերբակալված անդամից՝ ձերբակալվել է նաև մեկ անչափահաս: Ոստիկանության գործողության ընթացքում 12 խուզարկություն է իրականացվել Վենետիկում, Մեստրեում և Թրևիզոյում: Ըստ երևույթին՝ կասկածելի անձանց նկատմամբ արդեն վաղուց հսկողություն էր իրականացվում, իրավապահները հետևում էին նրանց տեղաշարժին: Հղումներ թեմայով. Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | ԻՆԳՈ-ն ապահովագրել է Career Сity Fest 2K24-ը և ներկայանում է շուկայում առաջին՝ միջոցառումների ապահովագրման պրոդուկտով Ապահովագրության պայմաններն ընտրվում են՝ հաշվի առնելով յուրաքանչյուր իրադարձության առանձնահատկությունները Ակբա բանկ․ ՀՀ-ում առաջին անգամ թողարկվում են UnionPay International-ի քարտեր Ակբա բանկը քարտերը տրամադրում է ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ ֆիզիկական և իրավաբանական անձանց Վարչապետ․ ՀԱՊԿ-ն ուզում էր ՀՀ գալ ոչ թե որպես դաշնակից, այլ` խաղաղապահ Նա հավելել է, որ դա էր ՀԱՊԿ-ի հետ հայկական կողմի ամենամեծ խնդիրը Փաշինյան. Ցեղասպանության զոհերի ցուցակագրման օրակարգ իշխանության օրակարգում երբեք չի եղել Նա նշել է, որ այդ մասին ավելի վաղ էլ է հայտարարվել |