Ֆիյոն. Իսլամը Ֆրանսիայում պետք է խիստ հսկողության տակ լինի

Ֆիյոն. Իսլամը Ֆրանսիայում պետք է խիստ հսկողության տակ լինի

PanARMENIAN.Net - «Հանրապետականներ» կուսակցությունից Ֆրանսիայի նախագահի թեկնածու Ֆրանսուա Ֆիյոնը հանդես է եկել երկրում իսլամի խիստ հսկողության օգտին:

«Ես անհրաժեշտ եմ համարում, որ Ֆրանսիայում պետությունը խիստ հսկողություն հաստատի մահմեդական կրոնի հանդեպ: Հարկավոր է նաև խստագույնս վերահսկել Ֆրանսիայում գործող իսլամի կենտրոնների ֆինանսավորումն արտերկրից»,-ասել է նախագահության թեկնածուն RTL ռադիոկայանի եթերում, գրում է ՏԱՍՍ-ը:

Ֆիյոնը հիշեցրել է, որ կրոնի վերահսկումը «ինչ-որ անսովոր բան չէ երկրի համար»:

«Ֆրանսիայում իշխանություններն արդեն միջոցներ ձեռնարկել են ստիպելու համար կաթոլիկներին հարգել ՖՐանսիայի Հանրապետության արժեքները, ինչպես նաև այլ կրոնները: Մասնավորապես, այդ նպատակով 19-րդ դարում Նապոլեոն Բոնապարտը Կոնսիստորիա ստեղծեց Ֆրանսիայում, որը կանոնակարգում է հուդայականությանն առնչվող հարցերը», -հավելել է նա:

Ֆրանսիայի նախագահի ընտրությունների առաջին փուլը կանցկացվի ապրիլի 23-ին, երկրորդը՝ մայիսի 7-ին:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---