Շտապօգնության նոր մեքենաներն ուղարկվել են մարզեր![]() 30 մարտի 2017 - 18:32 AMT PanARMENIAN.Net - ՀՀ առողջապահության նախարարության կողմից վերջերս ձեռք բերված շտապ բուժօգնության մեքենաները (ՈՒԱԶ-39623-A կարգի) արդեն սեփականության իրավունքով հանձնվել են Մեղրու տարածաշրջանային, Բերդի, Սիսիանի, Վարդենիսի, Մարտունու, Վայքի, Վանաձորի և Ախուրյանի բժշկական կենտրոններին։ Վանաձորի և Ախուրյանի բկ-ներին հատկացվել է երկուական մեքենա։ Նախարարության համաձայն՝ նշված բոլոր կենտրոններին կից գործող շտապօգնության կայաններն այսուհետև կկարողանան շրջակա բազմաթիվ բնակավայրերից ստացվող կանչերին ավելի արագ արձագանքել և տրամադրել արդյունավետ բուժօգնություն։ Ձեռք բերված շտապ բուժօգնության մեքենաները նախատեսված են լեռնային բնակավայրերի համար, ունեն բարձր անցանելիություն։ Դրանք միաժամանակ հագեցված են շտապ և անհետաձգելի բժշկական օգնության ծառայության համար նախատեսված ժամանակակից սարքավորումներով ու պարագաներով, այդ թվում` շարժական արհեստական շնչառության սարքավորում և դեֆիբրիլյատոր։ Դա հնարավորության կտա ինչպես տանը, այնպես էլ` հիվանդի տեղափոխման ընթացքում, ցուցաբերել անհետաձգելի բժշկական օգնություն: ՀՀ կառավարության մարտի 2-ի նիստում ընդունված որոշման հիմնավորման համաձայն նախատեսվում էր ձեռք բերել արդի սարքավորումներով հագեցած շտապ բժշկական օգնության 10 մեքենա: Նպատակը հանրապետության շտապ բժշկական օգնության մեքենաների բազան նոր մեքենաներով համալրելն է: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |