Թուրքիայի քրդամետ կուսակցության առաջնորդը հացադուլ է հայտարարել

Թուրքիայի քրդամետ կուսակցության առաջնորդը հացադուլ է հայտարարել

PanARMENIAN.Net - Թուրքիայի քրդամետ Ժողովրդների դեմոկրատական կուսակցության (ԺԴԿ) առաջնորդ Սելահադդին Դեմիրթաշը, որը կալանավորված է Էդիրնե գավառում, հացադուլ է հայտարարել: Հացադուլը հայտարարվել է որպես բողոքի նշան բանտի վարչակազմի ապօրինի գործողությունների և կալանավորների համար վատ պայմանների դեմ:

Քանի որ էդիրնեի բանտում ապօրինի գործողություններ են իրականացվում, անմարդկային գործողություններ այլ կալանավորների հանդեպ և բացակայում է երկխոսությունը կալանավորների հետ արդեն մի քանի օր շարունակվող հացադուլի դադարեցման վերաբերյալ, մենք մարտի 30-ից ևս հացադուլ ենք հայտարարում,-ասվում է Դեմիրթաշի հայտարարության մեջ, որը տարածել է նրա կուսակցությունը:

Հայտարարության մեջ նաև կոչ կա հանրությանը՝ զգայունություն ցուցաբերել հացադուլի և կալանավորների իրավունքների վերաբերյալ, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

2016-ի նոյեմբերին Թուրքիայի իշխանությունները կալանավորել են ԺԴԿ 11 պատգամավորի, այդ թվում կուսակցության համանախագահներ Սելահադդին Դեմիրթաշին և Ֆիգեն Յուկսեդագին: Նրանց մեղադրում են Թուրքիայում արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցության (ՔԱԿ) հետ կապերի մեջ: Իրենք պատգամավորները ժխտում են այդ մեղադրանքները:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---