Մովսես Հակոբյան. 2016-ի ապրիլից շատ բան է փոխվել

Մովսես Հակոբյան. 2016-ի ապրիլից շատ բան է փոխվել

PanARMENIAN.Net - 2016-ի ապրիլից շատ բան է փոխվել: Այդ մասին հայտարարել է Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մովսես Հակոբյանը Եռաբլուրում ապրիլյան պատերազմի զոհերի հիշատակին ծաղիկներ դնելուց հետո լրագրողների հետ զրույցում

«Փոխվել է իրավիճակի գնահատումը, հակառակորդի գործողությունների բացահայտումը և դրան ուղղված կանխարգելիչ միջոցառումների իրականացումը»,-հավելել է նա, հայտնում է Aysor.am-ը:

Մովսես Հակոբյանն ասել է նաև, որ Ադրբեջանը սկսած 1988 թվականից, երբևէ չի փորձել չհոխորտալ. «Նրանց քաղաքական ղեկավարությունը միշտ սպառնում է Արցախին, Հայաստանի Հանրապետությանը, բայց ի պատիվ մեր ժողովրդի, շնորհիվ այն տղաների, ովքեր Եռաբլուրում են, երբևիցե դա հակառակորդին չի հաջողվել ու կարծում եմ, որ հետագայում էլ չի հաջողվի»։

Մովսես Հակոբյանը նշել է, որ ցավով ու հպարտությամբ է արթնացել այսօր: «Ցավով, որ չկարողացանք կանխել և զոհեր ունեցանք, բայց նաև հպարտությամբ, որ այսօրվա սերունդը կարողացավ ապացուցել, որ ինքը տերն է այս երկրի, և առաքելությունը, որ պետք է կատարի մեր երկրի պաշտպանության համար, կատարել է պատվով», - ասել է Մովսես Հակոբյանը։

2016-ի ապրիլի 2-ի վաղ առավոտյան, Ադրբեջանը լայնամասշտաբ ռազմական գործողություն սանձազերծեց Արցախի Հանրապետության հետ շփման գծի ամբողջ երկայնքով: Առճակատումը տևեց 4 օր՝ հետագայում ստանալով Քառօրյա պատերազմ կամ Ապրիլյան պատերազմ անվանումը։ Առավել թեժ մարտեր են ընթացել ռազմաճակատի վերածված առաջնային գծի հարավային՝ Հադրութի, և հյուսիսարևելյան՝ Մարտակերտի ուղղություններով։Ադրբեջանական կողմը լայնածավալ հարձակողական գործողություններում կիրառեց իր զինանոցում եղած ռազմական տեխնիկայի գրեթե բոլոր հնարավոր տեսակները։

Ապրիլի 2-5-ն ընթացած մարտական գործողությունների ընթացքում հայկական կողմի կորուստները կազմել են 64 զինծառայող, 13 կամավորական, 4 քաղաքացիական անձ (81 կորուստ) և 120-ից ավել վիրավոր (ևս 9 զինածայող զոհվել և մահացել էր պատահարների արդյունքում ակտիվ մարտական գործողությունների դադարեցումից հետո, մինչև ապրիլի 13-ը ընկած ժամանակահատվածում, մի քանիսը՝ մահացել ավելի ուշ, հոսպիտալներում): Պետդեպի հայտնած տվյալներից հետևում է, որ, 81 հայկական զոհերից բացի, մոտ 270 ադրբեջանցի զոհ է եղել:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---