Ապրիլի 2-ին Ոստիկանության «Թեժ գիծը» 47 ահազանգ է ստացել

Ապրիլի 2-ին Ոստիկանության «Թեժ գիծը» 47 ահազանգ է ստացել

PanARMENIAN.Net - 2017թ. ապրիլի 2-ին` ժամը 8-ից 24-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ ոստիկանության օպերատիվ շտաբի «Թեժ գիծ» ծառայության հեռախոսահամարներով ստացվել է 47 ահազանգ։

Ինչպես տեղեկացնում են ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ահազանգերից 12-ով տրվել է խորհրդատվություն, 1-ը ուղարկվել է ծառայողական ստուգման, 30-ը ուղարկվել է համապատասխան տարածքային ստորաբաժանում ստուգման, 4-ն՝ ուղարկվել է քր. դատ. օր.-ի 180-181 հոդվածներով սահմանված կարգով ընթացքը լուծելու համար:

Նշված տեղեկությունները վերաբերվում են`

- 18-ը՝ տեղամասերում կուտակումներին,

- 7-ը՝ ընտրակաշառքին,

- 4-ը՝ ընտրակեղծիքներին կամ «լցոնմանը»,

- 1-ը՝ բռնությանը կամ ծեծին,

- 1-ը` բաց քվեարկության,

- 1-ը` հարկադրանքին,

- 1-ը` քվեարկության ուղղորդելուն,

- 1-ը` քվեարկության խոչընդոտմանը,

- 1-ը` դիտորդական լիազորությունների խոչընդոտմանը,

- 1-ը` ծառայողական ստուգման,

- 11-ը` խորհրդատվական:

Ավելի վաղ հաղորդվել է, որԴատախազությունը կրկնակի քվեարկության փորձի փաստով 6 քրգործ է հարուցել:

 Ուշագրավ
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
---