Դատախազություն. Կրկնակի քվեարկության փորձի փաստով 6 քրգործ է հարուցվել

Դատախազություն. Կրկնակի քվեարկության փորձի փաստով 6 քրգործ է հարուցվել

PanARMENIAN.Net - 03.04.2017թ. ժամը 00.30-ի դրությամբ ՀՀ գլխավոր դատախազության աշխատանքային խմբի կողմից քվեարկության ամբողջ օրվա ընթացքում ուսումնասիրված զանգվածային լրատվամիջոցների մոտ 2000 հրապարակման ճնշող մեծամասնությունը վերաբերվել են քվեարկության կազմակերպմանը վերաբերող տեխնիկական բնույթի խնդիրներին՝ քվեարկության սենյակների կահավորմանը, տեխնիկական սարքավորումների գործարկմանը, տեղամասերում հերթերի, կուտակումների առաջացմանը, տեսանկարահանող սարքերի խափանմանը, տեղամասային հանձնաժողովների աշխատակարգային խախտումներին կամ անորոշ ձևակերպումներ են պարունակել:

Դատախազությունից հայտնում են, որ զուտ իրենց բովանդակային նկարագրությամբ հիշյալ հրապարակումներից 392-ն են առերևույթ ընտրական բնույթի հանցագործության հատկանիշներ պարունակել.

«Նշված 392 հաղորդումից 121-ը վերաբերել են այլ անձի փոխարեն կամ կրկին անգամ քվեարկելու դեպքերին, 115-ը՝ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելու, 77-ը՝ քվեարկության գաղտնիության խախտմանը, 63-ը՝ ԶԼՄ ներկայացուցչի, վստահված անձի, դիտորդի, հանձնաժողովի աշխատանքային գործուներության խոչնդոտման, 15-ը՝ ընտրակաշառք տալու , 1-ը՝ ընտրողների ցուցակի կազմման կարգը խախտելու դեպքերին»:

Հաղորդվում է, որ վարույթ իրականացնող մարմիններին հանձնարարվել է ձեռնարկել անհետաձգելի քննչական, օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ նշված հրապարակումների իրական հանգամանքները պարզելու, սեղմ ժամկետում իրավական գնահատական տալու նպատակով:

6 դեպքով՝ կրկնակի քվեարկության փորձի փաստով, արդեն իսկ հարուցվել են քրեական գործեր, 1 գործով կասկածյալը ձերբակալվել է:

«Ստուգողական գործողությունների արդյունքում առանձին հրապարակումներ արդեն իսկ հերքվել են, որոնց վերաբերյալ տեղեկությունները անհատապես կհրապարակվեն»,- ասված է դատախազության տարածած հաղորդագրության մեջ:

Ապրիլի 2-ին՝ ժամը 20:00-ին, ՀՀ-ում փակվել են բոլոր՝ 1997 ընտրատեղամասերը. խորհրդարանական ընտրություններն ավարտվել են:

Ազգային ժողովի ընտրապայքարին մասնակցում էր քաղաքական9ուժ, որից 4-ը՝ դաշինք, 5-ը՝ կուսակցություն: Դրանք են՝ Հանրապետական, Հ.Յ. Դաշնակցություն, «Հայկական վերածնունդ», «Ազատ դեմոկրատներ» և Հայաստանի կոմունիստական կուսակցությունները և «Ծառուկյան», ԵԼՔ, Կոնգրես-ՀԺԿ և «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքները:

Կարդացեք նաև՝ ՀՀԿ-ն հաղթում է ԱԺ ընտրություններում. 49.21%

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---