ՀՀ գլխավոր դատախազության «Թեժ գծով» 50 ահազանգ է ստացվել

ՀՀ գլխավոր դատախազության «Թեժ գծով» 50 ահազանգ է ստացվել

PanARMENIAN.Net - 2017թ. մարտի 5-ից մինչև ԱԺ ընտրությունների քվեարկության օրը ՀՀ գլխավոր դատախազությունում գործող «Թեժ գծով» ստացվել է 50 ահազանգ:

Դրանցից 6-ը, որոնք ստացվել են քվեարկության օրը, իրենց մեջ պարունակել են առերևույթ ընտրական բնույթի հանցագործության հատկանիշներ, սահմանված կարգով ուղարկվել են անհրաժեշտ դատավարական գործողություններ իրականացնելու համար:

Մյուս ահազանգերով քաղաքացիները խնդրել են պարզաբանումներ իրենց ընտրելու իրավունքի իրացման կարգի վերաբերյալ: Քաղաքացիներին տրվել են անհրաժեշտ պարզաբանումներ:

ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ապրիլի 3-ի կեսօրին հրավիրած նիստում ամփոփել է նախորդ օրը կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքները՝ մշակված բոլոր՝ 2009 ընտրատեղամասերից ստացված արդյունքների հիման վրա: Հայաստանի Հանրապետական կուսակցությունը ստացել է 770.718 քվե կամ ընտրողների ձայների 49.15%-ը, «Ծառուկյան դաշինքը»՝ 428.892 քվե կամ 27.35%-ը: ԵԼՔ դաշինքը ստացել է 121.997 քվե կամ ընտրողների ձայների 7.78%-ը, ՀՅԴ-ն՝ 103.173 քվե կամ 6.57%-ը, «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցությունը՝ 103.148 կամ 6.58%-ը:

«Հայկական վերածնունդ» կուսակցությունը ստացել է 58.274 քվե կամ 3.72%, «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքը՝ 32.487 քվե կամ 2.07%, «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքը՝ 25.973 քվե կամ 1.66%, «Ազատ դեմոկրատները»՝ 14.740 քվե կամ 0.94%, Հայաստանի կոմունիստական կուսակցությունը՝ 11.742 քվե կամ 0.75%: Ընտրություններին մասնակցել 1.577.323 ընտրող կամ ընտրողների 60.93%-ը:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---