ԿԳՆ. Արտերկրում սովորելու մրցույթում 31 դիմորդ է հաղթել

ԿԳՆ. Արտերկրում սովորելու մրցույթում 31 դիմորդ է հաղթել

PanARMENIAN.Net - ՀՀ կրթության և գիտության նախարարությունում ամփոփվել են 2017-2018 ուսումնական տարում Լեհաստանի, Ռումինիայի, Բուլղարիայի, Վրաստանի, Հորդանանի Հաշիմյան Թագավորության բարձրագույն ուսումնական հաստատություններում բուհական և հետբուհական կրթություն ստանալու համար միջպետական համաձայնագրի շրջանակում հայտարարված մրցույթների արդյունքները:

Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության կողմից հայտարարված մրցույթներին մասնակցելու հայտ է ներկայացրել 52 դիմորդ, այդ թվում բակալավրի կրթական ծրագրով 15, մագիստրոսի կրթական ծրագրով՝ 33 և ասպիրանտուրայի կրթական ծրագրով՝ 4 դիմորդ: Բակալավրի կրթական ծրագրով հաղթող է ճանաչվել 5, մագիստրոսի կրթական ծրագրով՝ 22 և ասպիրանտուրայի կրթական ծրագրով՝ 4 դիմորդ:

Հայատարարված մրցույթին ներկայացված դիմումները և արդյունքներն ըստ երկրների բաշխվել են հետևյալ կերպ.

Բակալավրի կրթական ծրագրով.

Լեհաստանի Հանրապետություն – 7 դիմորդ (հաղթող են ճանաչվել երկուսը), Բուլղարիայի Հանրապետություն – 4 դիմորդ (հաղթող են ճանաչվել երկուսը), Ռումինիա – 4 դիմորդ (հաղթող է ճանաչվել մեկը), մագիստրոսի կրթական ծրագրով.

մագիստրոսի կրթական ծրագրով.

Լեհաստանի Հանրապետություն - 11 դիմորդ (հաղթող են ճանաչվել երկուսը), Բուլղարիայի Հանրապետություն - 2 դիմորդ (հաղթող են ճանաչվել երկուսը), Ռումինիա - 4 դիմորդ (հաղթող են ճանաչվել երկուսը), Վրաստան – 9 դիմորդ (հաղթող են ճանաչվել բոլորը), Հորդանանի Հաշիմյան Թագավորություն – 7 դիմորդ (հաղթող են ճանաչվել բոլորը),

Ասպիրանտուրայի կրթական ծրագրով.

Լեհաստանի Հանրապետություն - 2 դիմորդ (հաղթող են ճանաչվել երկուսը), Ռումինիա - 1 դիմորդ (ճանաչվել է հաղթող), Հորդանանի Հաշիմյան Թագավորություն - 1 դիմորդ (ճանաչվել է հաղթող):

Միջգերատեսչական, ﬕջհամալսարանական և Եվրաﬕության ﬕ շարք ծրագրեր ներկայում ուսուﬓ արտասահմանյան բուհերում շարունակելու հնարավորություն են տալիս հայաստանցի ուսանողներին:

Ներկայում համալսարանները, ﬕջգերատեսչական, երկկողմանի և Եվրաﬕության կողﬕց ֆինանսավորվող համաձայնագրերով, ուսանողներին սովորելու հնարավորություն են տալիս ռուսաստանյան, եվրոպական, աﬔրիկյան համալսարաններում:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---