Կիևը կոչ է արել «Եվրատեսիլի» կազմակերպիչներին չմիջամտել երկրի ներքին գործերին

Կիևը կոչ է արել «Եվրատեսիլի» կազմակերպիչներին չմիջամտել երկրի ներքին գործերին

PanARMENIAN.Net - Ուկրաինայի Ազգային հանրային հեռուստաընկերության (ՈՒԱՀՀ) դիտորդական խորհուրդը հորդորել է Հեռարձակողների եվրոպական միությանը հարգել երկրի ինքնիշխանությունը:

«Հորդորում ենք Ինգրիդ Դելտենրեին և ի դեմս նրա Հեռարձակողների եվրոպական միությանը հարգել Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը, չվերածել Հեռարձակողների եվրոպական միությունը քաղաքական մանիպուլացիաների հզորացման գործիքի և չխոչընդոտել մրցույթի նորմալ և լիարժեք անցկացմանը նման հայտարարություններով՝ ինչպես ընթացիկ տարում, այնպես էլ ապագայում»,-ասվում է ուղերձում:

Խորհրդի վրդովմունքն էր առաջացրել Հեռարձակողների եվրոպական միության ղեկավար Ինգրիդ Դելտենրեի հայտարարությունն այն մասին, որ Կիևի դեմ կարող են պատժամիջոցներ կիրառվել ՌԴ ներկայացուցիչ Յուլիա Սամոյլովայի մուտքը երկիր արգելելու համար, գրում է «Կոմերսանտը»:

Ուկրաինայի Անվտանգության ծառայությունն արգելել է երգչուհի Յուլիա Սամոյլովայի մուտքը երկիր 3 տարով: Որոշումը կայացվել է երգչուհու կողմից Ղրիմ այցելության պատճառով, որով նա «խախտել է Ուկրաինայի օրենսդրությունը»: ՌԴ ԱԳՆ-ում Կիևի որոշումը քաղաքական են անվանել և նշել են, որ այն հաշվի չի առնում հասարակ հանդիսատեսի կարծիքը: Սամոյլովան ՌԴ-ն կներկայացնի 2018-ի «Եվրատեսիլում»:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---