Ոստիկանությունը հրապարակել է Երևանի ավագանու ընտրությունների նախնական ցուցակները 4 ապրիլի 2017 - 18:37 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքով սահմանված կարգով և ժամկետում հրապարակվել են Երևան քաղաքի ավագանու 2017 թ. մայիսի 14-ի ընտրությունների նախնական ցուցակները։ Ցուցակները տեղադրվել են ՀՀ ոստիկանության www.police.am պաշտոնական կայքում՝ ներբեռնելու հնարավորությամբ: Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանը տեղեկացնում է, որ Երևան քաղաքի ընտրողների թիվը 841.973 է: Կուսակցությունները կամ կուսակցությունների դաշինքների գրանցման համար ԿԸՀ անհրաժեշտ փաստաթղթեր կարող են ներկայացնել մարտի 30-ից մինչև ապրիլի 9-ը: Գրանցումը կկատարվի ապրիլի 9ից մինչև 14-ը: Նախընտրական քարոզչության համար սահմանված ժամանակահատվածն է ապրիլի 21-ից մայիսի 12-ը: Երևանի ավագանու նախորդ ընտրությունները 2013-ի մայիսին էին: Ավագանու անդամներ են ընտրվել. «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ընտրական ցուցակից` Երևանի ավագանու 17 անդամ, «Բարև Երևան» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակից` Երևանի ավագանու 6 անդամ, Հայաստանի Հանրապետական կուսակցության ընտրական ցուցակից` Երևանի ավագանու 42 անդամ: Ուշագրավ Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Ադրբեջանում հայտարարել են, որ Ղազախի շրջանում ականի պայթյունից սահմանապահ է վիրավորվել Նշվում է, որ տարածքը, որտեղ տեղի է ունեցել դեպքը, հարում է այն հատվածին, որը «Հայաստանի հետ շփման գիծ էր» ՀՀ–Ադրբեջան սահմանին տեղադրվել է 35 սահմանային սյուն՝ նախատեսված աշխատանքների կեսից ավելին արվել է Նշվում է, որ երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են Կիրանցի բնակիչները կառավարության շենքում հանդիպում են Փաշինյանի հետ Կառավարության շենք է մտել նաև Տավուշի մարզպետ Եվրահանձնաժողովի գլխավոր տնօրենը կժամանի Հայաստան Այցը տարածաշրջանային է |