Պետերբուրգում Միջին Ասիայից 6 անձ է ձերբակալվել ահաբեկիչներին աջակցելու մեղադրանքով

Պետերբուրգում Միջին Ասիայից 6 անձ է ձերբակալվել ահաբեկիչներին աջակցելու մեղադրանքով

PanARMENIAN.Net - Պետերբուրգում Միջին Ասիայից 6 անձ է ձերբակալվել ահաբեկիչներին աջակցելու մեղադրանքով: ՌԴ Քննչական կոմիտեի հաղորդագրության մեջ ասվում է, որ տեղեկություններ չկան այն մասին, որ ձերբակալվածները կապեր ու ծանոթություն են ունեցել մետրոյում ահաբեկչություն իրականացնողի հետ:

Ըստ Քննչական կոմիտեի հայտարարության, ձերբակալվածները զբաղվում էին Միջին Ասիայից Ռուսաստան եկած անձանց անդամագրմամբ ահաբեկչական «Ջեբհաթ ան Նուսրա» և «Իսլամական պետություն» խմբավորումներին, որոնց գործունեությունը ՌԴ-ում արգելված է:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Սանկտ Պետերբուրգի օրենսդիր ժողովի պատգամավոր Անդրեյ Անոխինն անհրաժեշտ է համարում խստացնել ԱՊՀ երկրների քաղաքացիների Ռուսաստան մուտք գործելու կարգը քաղաքում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո:

Սանկտ Պետերբուրգի մետրոյում ապրիլի 3-ին տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվն ավելացել է՝ 11-ից հասնելով 14-ի: Այդ մասին հայտնել է Ռուսաստանի Դաշնության առողջապահության նախարար Վերոնիկա Սկվորցովան:

Ավելի վաղ հաղորդվել է, որ ապրիլի 3-ին Սանկտ Պետերբուրգի մետրոյի կապույտ գծում պայթյուն է որոտացել: «Ռոսիա 24» հեռուստաալիքի եթերում ՌԴ Գլխավոր դատախազության ներկայացուցիչ Ալեքսանդր Կուրեննոյը հայտարարել է, որ պայթյունը Պետերբուրգի մետրոպոլիտենում ահաբեկչական գործողություն էր:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---