Արցախցի Պլը Պուղին և գյումրեցի Պոլոզ Մուկուչը «կվերակենդանան» անիմացիոն ֆիլմաշարում

Արցախցի Պլը Պուղին և գյումրեցի Պոլոզ Մուկուչը «կվերակենդանան»  անիմացիոն ֆիլմաշարում

PanARMENIAN.Net - ՓիԱր-ի Զարգացման Հայկական կենտրոնը հանդես է գալիս նոր նախագծով, որի շրջանակներում նախատեսվում է պատրաստել կարճամետրաժ անիմացիոն ֆիլմաշար նշանավոր հայ կատակաբաններ Պըլը Պուղու և Պոլոզ Մուկուչի մասին:

Կենտրոնը նշում է, որ նրանք եղել են իրենց ժամանակի վառ անհատականություններից, ովքեր համարձակվել են ճշմարտությունը երբեմն կատակի, երբեմն էլ սուր խոսքի միջոցով հասցնել իշխանությանը:

Արևելքում այս կերպարներին համարժեք է նշանավոր Խոջա Նասրեդինը, ում մասին արդեն նկարահանվել են բազմաթիվ ֆիլմեր և մուլտֆիլմեր:

Մշակվել է այս կերպարներից մեր օրեր հասած ժառանգությունը, պատրաստ են սյուժեները և ֆիլմաշարի ամբողջ կոնցեպտը: Նախագիծը հավանության է արժանացել մի շարք կազմակերպությունների կողմից, արդեն կա որոշակի աջակցություն սփյուռքից: Ֆիմաշարը բացի հայերեն տարբերակից ունենալու է նաև անգլերեն, ռուսերեն և արաբերեն թարգմանություններ:

Շուտով համապատասխան առաջարկը կներակայացվի նաև մշակույթի նախարարությանը և այլ շահագրգիռ կառույցների:

Պըլը Պուղին շնվել է 1731-ին ԼՂԻՄ Ասկերանի շրջանում: Պըլը Պուղի հորինել է զվարճալի զրույցներ ու առակներ, որոնք, ժողովրդի մեջ տարածվելով, վերափոխվել, լրացվել են և նրա անունով բանավոր հասել մինչև մեր օրերը։

Պոլոզ Մուկուչը ծնվել է 1881-ի հունվարի 7-ին Լենինականում, գյումրեցի զվարճաբան-առակախոս է։

Ըստ հասած տեղեկությունների՝ առևտրական միջնորդի դեր է կատարել։ Նաև շուկայում ձմերուկ ու սեխ է վաճառում: Նա չափազանց սրամիտ մարդ էր, սակայն կատակներն անում էր լուրջ դեմքով և ինքը չէր ծիծաղում:

Ավետիք Իսահակյանը Պոլոզ Մուկուչի մասին գրել է. «Աշխարհի ազգերը իրենց սրախոսությունները, անեկդոտները, ասացվածքները վերագրում են մեկ մարդու և անմահացնում նրան։ Էդպես է եղել Մուկուչը մեր ժողովրդի համար։ Տարբերությունն էն է, որ ուրիշներինը միֆ է, իրական մարդ չի եղել, գերեզմանի տեղն էլ հայտնի չէ, իսկ Պոլոզ Մուկուչը իրական մարդ է եղել և գերեզմանը կա»։

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---