Մեկից ավելի անգամ քվեարկելու փորձի կասկածանքով 6 անձի մեղադրանք է առաջադրվել

Մեկից ավելի անգամ քվեարկելու փորձի կասկածանքով 6 անձի մեղադրանք է առաջադրվել

PanARMENIAN.Net - Ապրիլի 2-ին տեղի ունեցած ԱԺ ընտրությունների ընթացքում մեկից ավելի անգամ քվեարկելու փորձ կատարելու դեպքերի վերաբերյալ ՀՀ քննչական կոմիտեում քննվում է 9 քրեական գործ, որոնց շրջանակում 6 անձի առաջադրվել է մեղադրանք։

Մեղադրյալներից 5-ի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին, 1-ի նկատմամբ՝ կալանավորում։

Քրեական գործերով իրականացվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ:

Ապրիլի 4-ին՝ ժամը 11։00-ի դրությամբ, ՀՀ քննչական կոմիտեում ստացվել է 224 հաղորդում, որոնք առերևույթ պարունակում են ընտրական իրավունքի խախտման՝ քրեական օրենսգրքով նախատեսված հանցագործության հատկանիշներ։

Ստացված հաղորդումներից 72-ը՝ Երևանից է, 16-ը՝ Գեղարքունիքի, 25-ը՝ Կոտայքի, 17-ը՝ Լոռու, 5-ը՝ Վայոց Ձորի, 16-ը՝ Արագածոտնի, 9-ը՝ Տավուշի, 14-ը՝ Շիրակի, 37-ը՝ Արմավիրի, 2-ը՝ Սյունիքի, 8-ը՝ Արարատի մարզերից և 3-ը՝ Զինվորական քննչական գլխավոր վարչությունում:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---