Ֆրանսիայի նախագահի թեկնածուն գլխավոր խնդիրն է համարում ԱՄՆ և ՌԴ բախումը կանխելը

Ֆրանսիայի նախագահի թեկնածուն գլխավոր խնդիրն է համարում ԱՄՆ և ՌԴ բախումը կանխելը

PanARMENIAN.Net - Ֆրանսիայի նախագահության թեկնածու, նախկին վարչապետ Ֆրանսուա Ֆիյոնը հայտարարել է, որ Փարիզը բոլոր ջանքերը կգործադրի բախում թույլ չտալու համար ԱՄՆ և Ռուսաստանի միջև: Այդ մասին նա ասել է France 2 հեռուստաալիքի եթերում:

Հեռուստահաղորդավարի այն հարցին, թե ինչ կասեր Ֆիյոնն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպելու դեպքում, վերջինս պատասխանել է. «Առաջին հերթին կասեի, որ Ֆրանսիան անկախ արտաքին քաղաքականություն է վարելու միակ մտահոգությամբ՝ խուսափել պատերազմից և բոլոր ջանքերն ուղղել թույլ չտալու ռազմական դիմակայություն ՌԴ և ԱՄՆ միջև: Ֆիյոնը նշել է նաև, որ «ընդհանուր թշնամին իսլամական բռնապետությունն է, որը տարածվել է ԱՄՆ սխալների, հատկապես, Իրաքում պատերազմի պատճառով»:

Ֆրանսիայի նախագահական ընտրությունները կայանալու են երկու փուլով՝ ապրիլի 23-ին և մայիսի 7-ին:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---