ԱՄՆ. Հրթիռային հարվածի արդյունքում ոչնչացվել է սիրիական մարտական ավիացիայի 20%-ը11 ապրիլի 2017 - 13:25 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ պաշտպանության նախարար Ջեյմս Մեթիսը գնահատել է կորուստների ծավալը Սիրիայում ամերիկյան հրթիռակոծման հետևանքով: Ըստ նրա, թևավոր հրթիռների հարվածից Սիրիայի կառավարական ուժերի ռազմակայանում ոչնչացվել է սիրիական մարտական ավիացիայի 20 տոկոսը: ԱՄՆ-ն ապրիլի լույս 7-ի գիշերը հրթիռակոծել է սիրիական ավիաբազան Հոմս գավառում՝ պատճառաբանելով իր քայլը Իդլիբ գավառում քիմիական զենքի կիրառմամբ: ԱՄՆ-ն քիմզենքի օգտագործման համար Դամասկոսին է մեղադրում, մինչդեռ Սիրիայի իշխանությունները հայտարարել են, որ քիմիական զենք երբևէ չեն կիրառել: Ըստ նրա, հաջորդ անգամ Սիրիայի իշխանությունները «լավ կմտածեն քիմիական զենք օգտագործելուց առաջ»,գրում է BBC-ին: Այս պահի դրությամբ, սիրիական ավիացիան չի կարող օգտագործել «Շայրաթ» ավիաբազան մարտական ինքնաթիռների լիցքավորման և վերալիցքավորման համար, ասել է Մեթիսը: Այդ բազայից են թռել Իդլիբի Հան Շեյխուն քաղաքը գնդակոծած ինքնաթիռները: Ենթադրվում է, որ քիմիական զենք է օգտագործվել: Զոհվել է 89 մարդ: Սպիտակ տունը ապրիլի 10-ին հայտարարել է, որ ԱՄՆ հարվածները Սիրիային կարող են կրկնվել, եթե քիմիական զենք օգտագործվի: Դամասկոսը հերքում է քիմզենքի կիրառումը: Ռուսաստանը ենթադրել է, որ, հավանաբար, ինքնաթռիները ռմբակոծել են ահաբեկիչները պահեստը, որտեղ քիմզենք էր պահվում: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Նախագիծ․ Ոստիկանությունը 24-ժամյա հասանելիություն կունենա հանրային տարածքների տեսահսկման համակարգերին Տնտեսվարող սուբյեկտները կպարտավորվեն ունենալ անընդմեջ և բարձր որակի տեսագրություն իրականացնող տեսահսկման համակարգեր Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է սահմանային 20 սյուն Նշվում է, որ սյուները տեղադրվել են կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում Ատալ․ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը ՀՀ-ին Վարչապետը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի միջոցառմանը |