ԱՄՆ վերջնագիրը ՌԴ-ին Սիրիայի հարցով. Որոշեք՝ ո՞ւմ կողմից եք

ԱՄՆ վերջնագիրը ՌԴ-ին Սիրիայի հարցով. Որոշեք՝ ո՞ւմ կողմից եք

PanARMENIAN.Net - Ռուսաստանը պետք է որոշի, թե ում դաշնակիցը կցանկանար լինել՝ ԱՄՆ-իթե Սիրիայի նախագահ Բաշար Ասադի, Իրանի և «Հեզբոլլահի»: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը, հայտնում է Republic.ru-ն Associated Press-ի վրա հղումով:

Ըստ դիվանագետի, Մոսկվան կարող է կարևոր դերակատարություն ունենալ Դամասկոսի ապագայում կամ հարաբերություններ հաստատել այն «խմբի հետ, որը, մեր կարծիքով, չի համապատասխանում հենց Ռուսաստանի երկարաժամկետ շահերին»:

«Բոլորի համար ակնհայտ է, որ Ասադի ընտանիքի կառավարումը ավարտին է մոտենում», –հավաստիացրել է Թիլերսոնը: Նա հույս է հայտնել, որ Սիրիայում հակամարտության կարգավորման արդյունքում Ասադը ոչ մի առնչություն չի ունենա երկրի ղեկավարմանը: Ըստ նրա, կարևոր է, թե ինչպես կավարտվի Ասադի կառավարումը և ինչ պայմաններում տեղի կունենա իշխանափոխությունը:

Թիլերսոնն իր հայտարարությունն արել է ՌԴ երկօրյա այցից առաջ, որտեղ նախատեսված է նրա հանդիպումը ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ: Ըստ չհաստատված տվյալների, ԱՄՆ պետքարտուղարն ապրիլի 12-ին կարող է հանդիպել նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:

Թիլերսոնի բանակցությունները կանցնեն Մոսկվայի և Վաշինգտոնի հարաբերությունների սրման ֆոնին ապրիլի 7-ին ԱՄՆ կողմից Սիրիայի հրթիռակոծման հետևանքով: ԱՄՆ-ում հարվածը բացատրել են Իդլիբում քիմիական գրոհով, որի համար պատասխանատու է Ասադի ռեժիմը: Սիրիան ու Ռուսաստանն ամերիկյան կողմի գրոհները համարել են ագրեսիայի ակտ:

Ավելի վաղ Թիլերսոնը մեղադրել էր Ռուսաստանին 2013թ. քիմիական զենքի վերաբերյալ համաձայնագիրը խախտելու մեջ: Ապրիլի 11-ին նա հայտարարել է, որ դեռ պարզ չէ, թե ՌԴ-ն այս դեպքում լուրջ չի վերաբերվել իր պարտականություններին, թե բավարար իրավասություն չի ունեցել Սիրիայի քիմիական զինաթափման հարցում: Թիլերսոնը հայտարարել է թե զոհերի համար այդ երկու մոտեցման տարբերությունն աննշան է:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---