«Բորուսիայի» ավտոբուսի պայթյունից նաև ոստիկան է տուժել12 ապրիլի 2017 - 11:53 AMT PanARMENIAN.Net - Գերմանական «Բորուսիա» ֆուտբոլային ակումբի ավտոբուսը մոտոցիկլով ուղեկցող ոստիկանը նույնպես վնասվածք է ստացել Դորտմունդում ավտոբուսի մոտ տեղի ունեցած պայթյուններից: Ոստիկանի մոտ ախտորոշվել է ակուստիկ վնասվածք, որի պատճառով նա որոշ ժամանակ չի կարողանա կատարել իր պարտականությունները: «Բորուսիայի» և Իսպանիայի հավաքականի ֆուտբոլիստ Մարկ Բարտրան կոտրվածք է ստացել: «Բարտրայի ախտորոշումը ձեռքի կոտրվածք է, օտար տարրեր աջ դաստակում: Նա վիրահատվել է: Առողջացիր, Մարկ»,-ասվում է ակումբի գրառման մեջ Twitter-ում, գրում է Lenta.ru-ն: Պայթյունները գերմանական «Բորուսիա» ֆուտբոլային ակումբի ֆուտբոլիստներին տեղափոխող ավտոբուսի մոտ տեղի են ունեցել ապրիլի 11-ի երեկոյան՝ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչում «Մոնակոյի» հետ խաղից առաջ: 3 պայթուցիկ սարք է գործի դրվել: Իրավապահները հայտարարել են ֆուտբոլիստների դեմ ուղղված թիրախային գրոհի մասին: Խաղը հետաձգվել է մինչև ապրիլի 12-ը: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը |