Պետերբուրգի մետրոյում ահաբեկչությունից զոհվածների թիվը հասել է 15-ի

Պետերբուրգի մետրոյում ահաբեկչությունից զոհվածների թիվը հասել է 15-ի

PanARMENIAN.Net - Սանկտ Պետերբուրգի մետրոյում ապրիլի 3-ին տեղի ունեցած ահաբեկչությունից զոհվածների թիվը հասել է 15-ի: Ստացած վնասվածքներից հիվանդանոցում մահացել է տուժածներից մեկը: Այդ մասին հայտնել է Կիրովի անվան ռազմաբժշկության ակադեմիայի ներկայացուցիչը:

«Մահացել է 1977-ին ծնված Սերգեյ Պոստնովը»,-ասել է նա, հայտնում է «Ռոսբալտը»:

Այդպիսով զոհերի թիվը հասել է 15-ի՝ մահապարտ ահաբեկիչը ներառյալ:

Սանկտ Պետերբուրգի մետրոյում ապրիլի 3-ին տեղի ունեցած պայթյունի հետևանքով 14 մարդ է զոհվել: Այդ մասին հայտնել է Ռուսաստանի Դաշնության առողջապահության նախարար Վերոնիկա Սկվորցովան:Ավելի վաղ հաղորդվել է, որ ապրիլի 3-ին Սանկտ Պետերբուրգի մետրոյի կապույտ գծում պայթյուն է որոտացել: ՌԴ Գլխավոր դատախազության ներկայացուցիչ Ալեքսանդր Կուրեննոյը հայտարարել է, որ պայթյունը Պետերբուրգի մետրոպոլիտենում ահաբեկչական գործողություն էր:Ահաբեկիչներին աջակցելու մեղադրանքով 6 անձ է ձերբակալվել:

Մինչդեռ ՌԴ ԱԴԾ-ն զգուշացրել է նոր ահաբեկչությունների վտանգի մասին

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---