Հայաստանը «Վերբա» դյուրակիր զենիթային համալիրներ է ձեռք բերել12 ապրիլի 2017 - 18:28 AMT PanARMENIAN.Net - 2016 թ. ապրիլյան պատերազմից հետո ՀՀ զինված ուժերը համալրվել են «Վերբա» դյուրակիր զենիթային համալիրներով: Այդ մասին է հայտարարել ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերի պետի տեղակալ-վարչության պետի տեղակալ, գնդապետ Արթուր Պողոսյանը ՊՆ «Հայ զինվոր» պաշտոնաթերթին հարցազրույցում: «Ապրիլյան գործողություններից հետո, իհարկե, համապատասխան հետևություններ են արվել: Կտրուկ քայլեր են ձեռնարկվել վերազինման գործընթացը արագացնելու և հատկապես առաջնագծի զորամասերի ՀՕՊ համակարգերը ժամանակակից միջոցներով համալրելու ուղղությամբ: Ձեռք են բերվել բավականին խոշոր խմբաքանակի «Իգլա-Ս» և «Վերբա» դյուրակիր զենիթահրթիռային համալիրներ, որոնք արդեն ներգրավված են մարտական հերթապահությունում», - նշել է նա: «Իգլա-Ս»-ն ու «Վերբան» ռուսական արտադրության դյուրակիր զենիթային համալիրներ են, ՀՀ զինանոցում առկա «Իգլայի» հերթական արդիականացումը: «Իգլա-Ս» գնելու մասին հայտնի էր դարձել 2016-ի փետրվարին, «Վերբա» գնելու մասին հայտարարվում է առաջին անգամ: «Իգլա-Ս»-ի ու «Վերբայի» հեռահարությունը 0.5-6 կմ է՝ 10-3500 մ բարձրությամբ թռչող թիրախների համար: Հղումներ թեմայով. Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | Հայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը Oգտատերերը ևս կարող են ստեղծել իրենց սեփական ավատարները ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է սահմանային 20 սյուն Նշվում է, որ սյուները տեղադրվել են կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում Ատալ․ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը ՀՀ-ին Վարչապետը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի միջոցառմանը |