ԵԱՀԿ. Թուրքիայում ահաբեկում են Էրդողանի լիազորությունների ընդլայնման հակառակորդներին13 ապրիլի 2017 - 11:26 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայում ահաբեկում են Էրդողանի լիազորությունների ընդլայնման հակառակորդներին: Խորհրդարանական հանրապետությունից նախագահականին անցում ենթադրող սահմանադրական փոփոխությունների հակառակորդների համար բարդ է լիարժեք քարոզարշավ վարելը: Այդ մասին հայտարարել է ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների բյուրոյի տնօրեն Միխաել Գեորգ Լինկը Die Welt-ին տված հարցազրույցում: Ըստ նրա, ուղղումների հակառակորդների համար լրացուցիչ խոչընդոտներ են ստեղծվում, ոմանց ահաբեկում են, իսկ կառավարական ԶԼՄ-ները բնութագրում են նրանց որպես դավադիրներ և թշնամիներ, գրում է Deutsche Welle-ն: Ըստ Լինկի, գլխավոր խնդիրը ընդդիմադիր կուսակցությունների պատգամավորների ձերբակալություններն են: Խոսքը, մասնավորապես, ընդդիմադիր Ժողովրդների դեմոկրատական կուսակցության մասին է: Սահմանափակ է նաև հավաքների, ցույցերի ու հանրահավաքների ազատությունը, որը ներմուծվել է 2016-ի ամռանը տեղի ունեցած պետական հեղաշրջման անհաջող փորձից հետո: Ըստ ԵԱՀԿ-ի, լրացուցիչ խնդիր է թուրքական ԶԼՄ-ների ոչ օբյեկտիվ և անհավասրակշիռ դիրքորոշումը: Սահմանադրական հանրաքվեն տեղի կունենա Թուրքիայում ապրիլի 16-ին: Համաժողովրդական քվեարկության կդրվեն ուղղումները Հիմնական օրենքում, որոնցով նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն աննախադեպ լիազորություններ կստանա: Ընդդիմությունը կարծում է, որ բռնապետությունն օրինականացնելու փորձ է: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | «Տավուշը հանուն հայրենիքի»․ Ժամը 15:30-ին լինել նշված վայրերում, խաղաղ երթով շարժվել Ազատության հրապարակ Նպատակն է ցույց տալ ժամանած հյուրերին, որ «ՀՀ վարչապետը տարածքներ հանձնելու համար երկրում լեգիտիմություն չունի» Տավուշում սահմանազատված հատվածների արձանագրության ստորագրման ժամկետը լրանում է Հստակ չէ նաև հարցը, թե արդեն իսկ սահմանազատված հատվածներից Հայաստանի Զինված ուժերն արդեն պետք է ե՞տ քաշվեն, թե՞ դեռ ոչ Մի դրամի ուժն ամփոփում է «Դասավանդիր, Հայաստանի» հետ երկամյա ծրագիրը Ընկերություններին այցի ժամանակ միացել էր նաև Իդրամ Ջունիորը՝ իր հետ բերելով ինտելեկտուալ խաղ երեխաների համա ՀՀ–ն և Ֆրանսիան կընդլայնեն գործակցությունը քաղավիացիայի ոլորտում․ Համաձայնագիր կա Կներգրավվեն համապատասխան մասնագետներ, մասնագիտական գիտելիքների և լավագույն փորձի փոխանակում կիրականացվի |