Սխալ կլինի դիտարկել Թուրքիայի գործողությունները քրդերի դեմ որպես սոսկ հակաահաբեկչական գործողություն

PanARMENIAN.Net - Քրդերի դեմ թուրքական ռազմական գործողությունը Իրաքի հյուսիսում սպառնում է Իրաքի տարածքային ամբողջականությանը, խարխլում է երկրի նոր կառավարության դիրքերը: Այդ մասին հայտարարել է Դաշնության Խորհրդի Միջազգային գործերի գծով կոմիտեի նախագահ Միխաիլ Մարգերլովը: Նրա խոսքերով, այդ գործողությունը պառակտում է ԱՄՆ կողմնակիցների գործողությունները տարածաշրջանում: «Իրաքում Վաշինգտոնի գլխավոր դաշնակիցը քրդերն են: Եվ այն, որ ԱՄՆ-ն չկարողացավ զերծ պահել Անկարային ակտիվ գործողություններից, անխուսափելիորեն կհիասթափեցնի նրանց»,-գտնում է Մարգելովը: Ընդ որում, ասել է սենատորը, պետք է հիշել, որ իրաքյան քրդերի դիմակայությունը Իրաքի պաշտոնական իշխանություններին տասնամյակների պատմություն ունի, եւ քրդերը կարող են ընդդիմություն դառնալ կառավարության եւ արեւմտայն դաշնակիցների համար, որոնք չկարողացան կանխել թուրքական զորքերի հարձակումը: «Իսկ դա արդեն սպառնում է երկրի ամբողջականությանը»,-նշել է նա:



Ըստ Մարգելովի, սխալ կլինի դիտարկել Թուրքիայի գործողությունները քրդերի դեմ որպես սոսկ հակաահաբեկչական գործողություն: «Անկարան առաջնորդվելով ԱՄՆ Սենատի վերջերս արված առաջարկով` Իրաքում դաշնային կառուցվածքի սկզբունք եւ լայն ինքնավարություն սահմանելու վերաբերյալ, փորձում է տապալել քրդերի անկախացման բոլոր հույսերը: Սակայն մեծ հարց է, կկարողանա արդյոք դա անել այն մեթոդներով, որով գործում է Թուրքիան: Հարվածելով քուրդ գրոհայիններին, նա վնասում է նաեւ դաշնային իշխանություններին, էլ ավելի խարխլելով երիտասարդ իրաքյան «ժողովրդավարության» խախուտ կառուցվածքը: Եթե այդ «ժողովրդավարությունն» ընկնի, նրան կարող է փոխարինել մի կարգ, որի ժամանակ Քրդական աշխատավորական կուսակցության գործողությունները կարող են երեխայի չարաճճիություններ թվալ»,-ասել է Մարգելովը, հաղորդում է ՌԲԿ-ն:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---