Վարչապետի հանձնարարականը. Գյուղոլորտում ներկրվող ապրանքները փոխարինել տեղականով13 ապրիլի 2017 - 12:09 AMT PanARMENIAN.Net - Կառավարության ապրիլի 13-ի նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարել է գյուղատնտեսության ոլորտում ներկրվող ապրանքները փոխարինել տեղականով։ «Դրա համար պետք է խրախուսել տեղական արտադրությունը, մասնավորապես` հանքային և կենսաբանական պարարտանյութերի արտադրությունը, ինչպես նաև սերմնաբուծությունը», - նշել է Կարապետյանը, գրում է Aysor.am-ը: Վարչապետը գյուղնախարարին հանձնարարել է մեկամսյա ժամկետում ներկայացնել սելեկցիոն կայանների ու սերմնաբուծությամբ զբաղվող կայանների գործունեության խթանման վերաբերյալ առաջարկություններ: Կառավարության ղեկավարը հանձնարարել է ըստ անհրաժեշտության աշխատանքներում ներգրավել Հայաստանի ագրարային համալսարանի մասնագետներին: Կարապետյանը ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարին էլ հանձնարարել է ներդրումային ծրագիր ներկայացնել հանքային ու կենսաբանական պարարտանյութերի արտադրության վերաբերյալ։ «Այդ ոլորտը շատ շահութաբեր ու հասկանալի բիզնես է, ընթացքում խոսեք մասնավոր սեկտորի հետ: Չեմ կարծում, որ ներդրող չենք գտնի», - ասել է վարչապետը: Տնտեսական տարվա գլխավոր նպատակները վարչապետ Կարեն Կարապետյանը հստակեցրել է կառավարության՝ 2017-ի առաջին նիստում: Ներկրվող ապրանքները փոխարինել տեղականով, կտրուկ ավելացնել արտահանումը: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը |