Աշխարհի ամենավտանգավոր երկրները. Կոլումբիա, Եմեն, Եգիպտոս, Ուկրաինա

Աշխարհի ամենավտանգավոր երկրները. Կոլումբիա, Եմեն, Եգիպտոս, Ուկրաինա

PanARMENIAN.Net - Համաշխարհային տնտեսական ֆորումը ներկայացրել է աշխարհի ամենավտանգավոր երկրների ցանկը: Զեկույցը հրապարակվել է կազմակերպության կայքում:

Ցուցակը գլխավորում է Կոլումբիան:

Երկրորդ հորիզոնականում է Եմենը, որին հաջորդում են Սալվադորը, Պակիստանը, Նիգերիան: Առաջին 10-յակում են նաև Վենեսուելան, Եգիպտոսը, Քենիան և Հոնդուրասը: 10-րդ հորիզոնականում է Ուկրաինան:

Վարկանիշը կազմելիս հաշվի են առնվել այնպիսի չափանիշներ, ինչպիսիք են հանցավորության և ահաբեկչության հետ կապված վիճակը երկրում, ռազմական հակամարտությունները, քաղաքացիներին պաշտպանելու իրավապահ մարմինների ունակությունը և այլ պարամետրեր, հայտնում է Lenta.ru-ն:

2016-ի նոյեմբերին International SOS և Control Risks-ը կանխատեսում էին հրապարակել, թե որ երկրները վտանգավոր կլինեն զբոսաշրջիկների համար 2017-ին: Վտանգավորների թվում էին նշվել Սոմալին, Սիրիան, Եմենը, Հարավային Սուդանն ու այլ պետություններ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---