Ռազմական դոկտրինում Հայաստանը ստանձնում է ԼՂՀ անկախության երաշխավորի պարտականությունները

PanARMENIAN.Net - Հայաստանի ռազմական դոկտրինում հանրապետությունը ստանձնում է ԼՂՀ ժողովրդի անկախության եւ նրա ընտրած զարգացման ուղու երաշխավորի պարտականությունները, հայտարարել է Հայաստանի պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանը Ռազմական դոկտրինի նախագծի փորձագիտական եւ հանրային քննարկումների ընթացքում:



Նրա խոսքերով, Ռազմական դոկտրինում առաջնային է համարվում հարձակման սկզբունքը: Միեւնույն ժամանակ, Հարությունյանը նկատել է, որ ռազմական հարձակման սպառնալիքի դեպքում, Հայաստանը իրեն վերապահում է այդ սպառնալիքները չեզոքացնելու իրավունքը, ինչպես նաեւ դաշնակիցներին եւ գործընկերներին դիմելու իրավունքը` համապատասխան գործողությունների համար: Նախարարի խոսքերով, պաշտպանության ռազմավարության ապահովման հիմքում դրված է նաեւ դաշնակիցների եւ գործըկերների հետ հավասարազոր եւ բարեկամական հարաբերությունների զարգացման սկզբունքը, ռազմական հավասարակշռության պահպանումը եւ համընդհանուր անվտանգության մթնոլորտի ձեւավորումը: «Մյուս կարեւոր սկզբունքն այն է, որ Հայաստանը, սեփական անվտանգության ապահովման հարցում հիմնվելով իր շահերի վրա, հաշվի է առնում նաեւ իր դաշնակիցների եւ գործընկերների շահերը, ինչպես նաեւ իր կողմից ստանձնած միջազգային պարտավորությունները»,- նշել է նախարարը, հաղորդում է Regnum-ը:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---