Քիզի «Ծաղիկներ Էլջերնոնի համար» պատմվածքի հայերեն թարգմանությունը լույս է տեսել14 ապրիլի 2017 - 12:44 AMT PanARMENIAN.Net - Լույս է տեսել Դենիել Քիզի «Ծաղիկներ Էլջերնոնի համար» պատմվածքի հայերեն թարգմանությունը: Ինչպես խոստովանել է թարգմանիչ Հայկ ֆելեքյանը, դա մարտահրավեր էր իր համար: «Ամեն անգամ, երբ լավագույն լուծում եմ գտել, ամեն, անգամ, երբ ի վերջո լավագույն տարբերակն եմ ստացել, ես անկեղծորեն հիացել եմ հայոց լեզվի հարստությամբ և ճկունությամբ, որը բառախաղի անսահման հնարավորություններ է տալիս», -ասել է Ֆելեքյանը: Հեղինակը խոստովանել է PanARMENIAN.Net ին, որ մոտ 1,5 ամիս աշխատել է այդ ստեղծագործության վրա: «Շարունակելու եմ գիտաֆանտաստիկ ստեղծագործություններ թարգմանել, որպեսզի դրանք հայերենով որքան հնարավոր է շատ լինեն: Իմ վաղեմի երազանքն է, որ հայերենով գիտաֆանտաստիկ գրականության հարուստ գրադարան ունենաք», -ասել է Ֆելեքյանը: Քիզի «Ծաղիկներ Էլջերնոնի համար» պատմվածքի հայերեն տարբերակը վաճառվում է «Հայ գիրք» խանութում: Դենիել Քիզի «Ծաղիկներ Էլջերնոնի համար» գիտաֆանտաստիկ պատմվածքը սկզբնապես հրատարակվել է The Magazine of Fantasy & Science Fiction ամսագրի 1959 թվականի ապրիլյան համարում։ Ստացել է «Հյուգո» մրցանակը որպես լավագույն գիտաֆանտաստիկ պատմվածք։ Հետագայում Քիզը լրացրեց պատմվածքը՝ դարձնելով ամբողջական վեպ (նույն անվամբ), որ ստացավ «Նեբյուլա» մրցանակը որպես 1966 թվականի լավագույն վեպ։ Հայկ Ֆելեքյանի լուսանկար Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Մայիսի 8–ին Պուտին–Փաշինյան երկկողմ հանդիպում կլինի՝ «քննարկելու շատ հարցեր են կուտակվել» Կրեմլում ակնկալում են, որ բոլոր հարցերն «անկեղծորեն կքննարկվեն առաջնորդների միջև» ՀՀ-ն և Հունգարիան դեսպանություններ կբացեն, մայրաքաղաքների միջև ուղիղ չվերթ կգործի Չվերթը կգործարկվի արդեն հուլիսին Առաջին դասարանցիների հայտագրումը կսկսվի հունիսի 10–ից Այն կիրականացվի 3 փուլով Ադրբեջանի հետ սահմանին արդեն սահմանային 40 սյուն է դրվել Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են |