Թուրքիան դեմ է քրդերի մասնակցությանը Ռաքքայի ազատագրման գործողությանը14 ապրիլի 2017 - 11:41 AMT PanARMENIAN.Net - Թուրքիան դեմ է քրդերի մասնակցությանը Ռաքքայի ազատագրմանը: Համագործակցությունը քրդական աշխարհազորի ջոկատների հետ «Իսլամական պետության» գրոհայիններից սիրիական Ռաքքայի ազատագրման գործողության ժամանակ կարող է օգտակար լիներ հիմա, սակայն խնդիրներ կառաջացնի ապագայում: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի ՊՆ ղեկավար Ֆիքրի Իշիկը: «Մենք քննարկել ենք իրավիճակը Ռաքքայում ԱՄՆ պաշտպանության նախարար Ջեյմս Մեթիսի հետ: Թուրքիան չի ցանկանում, որ քրդական աշխարհազորի ջոկատները մասնակցեն Ռաքքայի ազատագրմանը»,-ասել է նա մամուլի ասուլիսում, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Իշիկը հիշեցրել է, որ Անկարան ահաբեկչական է համարում YPG քրդական ջոկատներն ու Սիրիայում գործող քրդական «Ժողովրդավարական միություն» կուսակցությունը: Ըստ Իշիկի, ամերիկացիների հետ քննարկվել է նաև իրավիճակը Մանբիջում և Իդլիբում: Քրդերը վերահսկում են Սիրիայի հյուսիս-արևելքում և հյուսիս-արևմուտքում գտնվող տարածքները, որտեղ պայքարում են ահաբեկչական խմբավորումների դեմ: Վերջին շաբաթներին ջոկատները հարձակում են սկսել Ռաքքայի ուղղությամբ: Քրդերին սատարում են ամերիկյան ռազմական խորհրդականներ, ԱՄՆ-ն նաև զենք ու զրահատախենիկա է տրամադրում քրդերին: Քրդական 2 անկլավի միացմանը Սիրիայի հյուսիսում խանգարում է Թուրքիայի զինվորականները և Սիրիայի ազատ բանակի ջոկատները, որոնք 2016-ի օգոստոսից «Եփրատի վահանը» գործողություն են իրականացնում Սիրիայի հյուսիսում: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ռուսական կողմն ու քրդական ջոկատները համատեղ պայքարի մասին համաձայնագիր են ստորագրել: Խմբավորման ներկայացուցիչը հայտարարել է, որ համաձայնագիրն ուժի մեջ է մտել մարտի 20-ին: ՌԴ ՊՆ-ն Սիրիայի տարածքում քրդական ինքնապաշտպանական ջոկատների համար ուսումնական կենտրոն կստեղծի: Անկարան հայտարարել է, թե ակնկալում է, որ Մոսկվան քայլեր կձեռնարկի սիրիացի քրդերի՝ «Ժողովրդավարական միություն» կուսակցության (PYD) գրասենյակը փակելու ուղղությամբ: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը |