ՌԴ-ն վերջնակաn որոշել է չմասնակցել «Եվրատեսիլին»14 ապրիլի 2017 - 14:29 AMT PanARMENIAN.Net - ՌԴ-ն վերջնականապես որոշել է չմասնակցել «Եվրատեսիլին»: Հեռարձակողների եվրոպական միությունը (EBU), որը մրցույթի կազմակերպիչն է, մեկնաբանել է ռուսական հեռուստատեսության Առաջին ալիքի հայտարարությունը, որը հրաժարվել է առաջարկված տարբերակներից, որոնք թույլ կտային մասնակցել մրցույթին: «Ցավոք, երկու առաջարկն էլ մերժվեց: Ուստի Ռուսաստանը չի մասնակցի մրցույթին: Մենք շատ կցանկանայինք, որ բոլոր 43 երկիները կարողանային մասնակցել մրցույթին և ամեն հնարավորն արել ենք դրան հասնելու համար»,-ասվում է EBU հայտարարության մեջ, հայտնում է ՌԲԿ-ն: Հայտարարության մեջ նաև քննադատություն կա Ուկրաինայի հասցեին: Մեջբերվում են «Եվրատեսիլի» դիտորդական խորհրդի նախագահ Ֆրանկ-Դիտեր Ֆրեյլինգի խոսքերը. «Մենք դատապարտում ենք Ուկաինայի իշխանությունների որոշումը, որով արգելվեց ՌԴ ներկայացուցիչ Յուլիա Սամոյլովայի մուտքը երկիր, քանի որ այդ որոշումը խախտում է երգի մրցույթի ամբողջականությունն ու ոչ քաղաքական բնույթը, ինչպես նաև երգի միջոցով ժողովրդներին միավորելու նրա առաքելությունը»: Ապրիլի 13-ին Առաջին ալիքը հայտարարեց, որ չի կարող ընդունել առաջարկված տարբերակները և հրաժարվում է մրցույթի հեռարձակումից: EBU-ն առաջարկում էր Սամոյլովայի հեռահար մասնակցության տարբերակը, կամ այլ մասնակցի ելույթը նրա փոխարեն: «2 տարբերակն էլ անընդունելի է: Հեռահար ելույթը խախտում է ՌԴ մասնակցի իրավունքները և հակասում է մրցույթի կանոններին: Սամոյլովային այլ կատարողով փոխարինելու տարբերակը նույնիսկ քննվել չի կարող»,-ասվում էր Առաջին ալիքի հայտարարության մեջ: Ուկրաինայի Անվտանգության ծառայությունն արգելել է երգչուհի Յուլիա Սամոյլովայի մուտքը երկիր 3 տարով: Որոշումը կայացվել է երգչուհու կողմից Ղրիմ այցելության պատճառով, որով նա «խախտել է Ուկրաինայի օրենսդրությունը»: ՌԴ ԱԳՆ-ում Կիևի որոշումը քաղաքական են անվանել և նշել են, որ այն հաշվի չի առնում հասարակ հանդիսատեսի կարծիքը: Սամոյլովան ՌԴ-ն կներկայացնի 2018-ի «Եվրատեսիլում»: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Զարգացման ֆրանսիական գործակալությունը մտադիր է ընդլայնել ՀՀ հետ գործակցության ուղղություններն ու ծրագրերի ծավալները Քննարկվել են Վեդու ջրամբարի կառուցման ընթացքին վերաբերող հարցեր Զախարովա․ Արևմուտքն անդադար խոսում է Վրաստանի ցույցերից՝ անտեսելով ՀՀ–ի ակցիաները Նա խոսել է Հայաստանում ցուցարարների զանգվածային բերման ենթարկելու դեպքերի մասին Արևմուտքի «մեռելային լռության» մասին Օպերայի շրջակայքում ոստիկանական ուժեր են կուտակված․ Պատնեշներ են տեղադրվել Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել «Տավուշը հանուն հայրենիքի»․ Ժամը 15:30-ին լինել նշված վայրերում, խաղաղ երթով շարժվել Ազատության հրապարակ Նպատակն է ցույց տալ ժամանած հյուրերին, որ «ՀՀ վարչապետը տարածքներ հանձնելու համար երկրում լեգիտիմություն չունի» |