ՄԱԿ. Լիբիայում լայնածավալ ռազմական գործողությունների վերսկսման վտանգ կա

ՄԱԿ. Լիբիայում լայնածավալ ռազմական գործողությունների վերսկսման վտանգ կա

PanARMENIAN.Net - ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը զգուշացրել է, որ Լիբիայում լայնածավալ ռազմական գործողությունների վերսկսման վտանգ կա: Ըստ նրա, այդ մասին մտահոգությունը Գուտերեշը հայտնել է ՄԱԿ ԱԽ-ին ներկայացված զեկույցում, որտեղ հղում է արել անկայուն իրավիճակին Տրիպոլիում, ինչպես նաև շարունակվող քաղաքական ճգնաժամին:

Ըստ նրա, թեև ԻՊ գրոհայիններն այլևս չեն վերահսկում Լիբիայի տարածքը, առանձին ահաբեկչական խմբավորումներ դեռ մնում են երկրում և հարձակումներ են իրականացնում երկրի տարբեր շրջաններում:

Մարտի սկզբին աճել է լարվածությունը Լիբիայի արևելքում: Միաժամանակ ուժգնացել է դիմակայությունը մայրաքաղաք Տրիպոլիում՝ այն թաղամասերում, որտեղ գտնվում են կառավարական հաստատությունները, կատաղի մարտեր են գնում զինյալ ոստիկանական կազմավորումների միջև: Հերթական սրացման հետևանքով կան զոհեր խաղաղ բնակչության շրջանում, հայտնում է ՏԱՍՍ-ը:

Այժմ Լիբիայում 3 կառավարություն է գործում՝ միջազգային հանրության աջակցությունը վայելով Լիբիայի ազգային համաձայնության կառավարությունը, Խալիֆ ալ Գվեյլի ազգային փրկության կառավարությունը և Աբդալլա Աբդուրահման աթ Թանիի արևելյան ժամանակավոր կառավարությունը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---