Աֆղանստանում ԱՄՆ ավիահարվածից սպանված ԻՊ գրոհայինների թիվը հասել է 90-ի

Աֆղանստանում ԱՄՆ ավիահարվածից սպանված ԻՊ գրոհայինների թիվը հասել է 90-ի

PanARMENIAN.Net - Աֆղանստանում ԱՄՆ ավիահարվածից սպանված «Իսլամական պետության» գրոհայինների թիվը հասել է 90-ի: ԱՄՆ կիրառել է GBU-43/B ոչ միջուկային ռումբը:

«Ռմբակոծության հետևանքով առնվազն ԻՊ 92 գրոհային է սպանվել»,-ասել է Աֆղանստանի Աչինի շրջանի նահանգապետ Էսմաիլ Շինվարին, հայտնում է «Կոմերսանտը» AFP-ի վրա հղումով:

ԱՄՆ-ն ռմբակոծել է ԻՊ գրոհայինների կողմից օգտագործվող թունելների համալիրը Նանգանհար գավառի Աչինի շրջանում՝ Պակիստանի սահմանից ոչ հեռու:

Նանգահար գավառի ներկայացուցիչ Աթալլա Հոգյանին հայտարարել է 90 զոհի մասին:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ԱՄՆ-ն իր արսենալի ոչ միջուկային ամենամեծ ռումբն է գցել Աֆղանստանում ԻՊ գրոհայինների դիրքերի վրա: 9 մ երկարությամբ և գրեթե 10 տոննա քաշով GBU-43 ռումբը ստացել է «մայր ռումբ» անվանումը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---