Երևանում ապրիլի 17-18-ը հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ

Երևանում ապրիլի 17-18-ը հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ

PanARMENIAN.Net - Հանրապետության տարածքում ապրիլի 17-ին, 18-ի գիշերը, 21-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ, ապրիլի 18-ին, 20-ին առավելապես հյուսիսային շրջաններում, 19-ին շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ, ամպրոպների ժամանակ քամու ուժգնացում՝ 18-23 մ/վրկ արագությամբ:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:

Երևանում ապրիլի 17-18-ը, 20-21-ը երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, 19-ին սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 13-18մ/վրկ արագությամբ:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---