Թրամփը կխստացնի օտարերկրացիներին աշխատանքային վիզա տրամադրելու կարգը

Թրամփը կխստացնի օտարերկրացիներին աշխատանքային վիզա տրամադրելու կարգը

PanARMENIAN.Net - ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրամանագիր կստորագրի օտարերկրացիներին աշխատանքային վիզայի տրամադրման կարգը փոխելու մասին: Փաստաթուղթը, որը կոչվում է «Գնիր ամերիկյանը, վարձիր ամերիկացիներին» կանդրադառնա նաև պետգնումներին և այլ երկրների հետ առևտրային հարաբերություններին:

Հրամանագրով կխստացվի աշխատանքային վիզաների տրամադրման կարգն օտարերկրացիներին՝ «բարձրացնելու համար ամերիկացի աշխատակիցների աշխատավարձերն ու զբաղվածության մակարդակը»: Փաստաթղթով աշխատանքի և անվտանգության նախարարությունները պետք է ապահովեն միգրացիոն քաղաքականության իրացումը, գրում է TJ-ն Reuters-ի վրա հղումով:

Փոփոխություններն առաջին հերթին կվերաբերեն H-1Bծրագրին, որով ԱՄՆ են ժամանում բարձր որակավորում ունեցող աշխատակիցները և գիտնականները: Սպիտակ տանը մտադիր են հրաժարվել վիզաների բաշխման վիճակահանության համակարգից, առավել արդյունավետ դարձնելու համար այն:

Facebook-ի աշխատակիցների 15 տոկոսը նման վիզաներ ունեցողներն են: Թրամփի վարչակազմում վստահ են, որ ընկերությունն օգտագործում է H-1B ծրագիրն ավելի ցածր կրթության մակարդակով աշխատակիցներ վարձելու համար, որպեսզի ավելի քիչ վճարի նրանց:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---