Նամակ-ռմբակոծում ՅՈՒՆԵՍԿՕ-ին. «Դեմ ենք Փոլադ Բյուլբյուլօղլուի նշանակմանը»

Նամակ-ռմբակոծում ՅՈՒՆԵՍԿՕ-ին. «Դեմ ենք Փոլադ Բյուլբյուլօղլուի նշանակմանը»

PanARMENIAN.Net - ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Լարիսա Ալավերդյանն ու բնապահպան Կարինե Դանիելյանը մի շարք հասարակական-քաղաքական գործիչների հետ նախաձեռնել են նամակ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավարությանը՝ կապված կազմակերպության նախագահի պաշտոնում Ռուսաստանում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլուի առաջադրման հետ:

Բլոգեր Սամվել Մարտիրոսյանը ևս միացել է նախաձեռնությանը՝ իր ֆեյսբուքյան էջում գրելով.

«Քանի որ, եթե ձայն չհանել, մեկ էլ կարող է մի օր տեսնենք, որ Ադրբեջանը դարձել է «կուլտուր-մուլտուրի» բաժնի պետը։ Մարինա Գրիգորյանի հետ մենք էլ որոշեցինք օգնել, ու լավ կլինի, որ այս նույն նամակով շատ մարդիկ դիմեն ՅՈՒՆԵՍԿՕ-ին»:

Նա հավելել է, որ ազդեցությունն ուժեղացնելու համար պետք է Յունեսոկոյի ղեկավարին և երկրների գրասենյակներին «ռմբակոծել» նամակներով։

Ավելի վաղ «Ի Աջակցություն ՄԱԿ-ի Կանոնադրության Հայաստանի Հանրապետության Հասարակական Կազմակերպությունների Կոալիցիան» ահազանգել է, որ զարմացած և խիստ վրդովված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի պաշտոնում՝ Ռուսաստանում Ադրբեջանի դեսպան Փոլադ Մուրթուզաօղլու Մեմեդովի (ով հայտնի է Բյուլբյուլօղլու բեմական անունով) թեկնածության առաջադրման լուրերի կապակցությամբ: Կոալիցիան տարածել է նամակ-կոչ, որն ուղղված է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին, ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի պաշտոնին՝ Ռուսաստանում Ադրբեջանի դեսպան Պոլադ Բուլբուլողլուի թեկնածության առաջադրման և ՅՈՒՆԵՍԿՕ-ի արժեքների անհամատեղելիության վերհանման նպատակով:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---