«Երկիր ծիրանին» Երևանի ավագանու ընտրությունների իր կարգախոսը կներկայացնի ապրիլի 21-ին18 ապրիլի 2017 - 13:28 AMT PanARMENIAN.Net - «Երկիր ծիրանի» կուսակցությունը Երևանի ավագանու ընտրությունների իր կարգախոսը և նախընտրական ծրագիրը կներկայացնի ապրիլի 21-ին: Այս մասին «Էրեբունի» պատմամշակութային արգելոց-թանգարանի տարածքում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը: «Մեր հիմնական թիրախը, իհարկե, Հանրապետական կուսակցությունն է, և մենք գալիս ենք իրենց հեռացնելու այս քաղաքական ասպարեզից։ Նրանք ձախողել են, և այս երկարաժամկետ պաշտոնավարումն ուղղակի կործանարար է եղել Երևանի համար»,- ասել է նա, գրում է Panorama.am-ը: Փոստանջյանը նշել է, որ Երևանի խնդիրները բազմատիպ ու բազմաշերտ են։ Նա հատկապես առանձնացրել է բնապահպանական խնդիրները, կանաչ տարածքների հաշվին շենքերի կառուցումը և այլն: Լրագրողները հետաքրքրվել են՝ ԵԼՔ-ի հետ գործակցության եզրեր տեսնում են, թե ոչ, ինչին Փաստանջյանը պատասխանել է. «Կարծում եմ՝ տեղյակ եք, որ ԵԼՔ-ում ընդգրկված են մարդիկ, ում ես անձնապես ճանաչում եմ: Հնարավորություն կունենանք ինչ-որ հարցերի շուրջ գործակցել, բայց մենք գնում ենք վերցնելու քաղաքապետարանը»։ Մայիսի 14-ին կայանալիք Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել ընդամենը երեք քաղաքական ուժ:«Ծառուկյան» դաշինքը, ՀՅԴ-ն, «Հայկական վերածնունդ» կուսակցությունը հրաժարվել էին ընտրություններին մասնակցությունից: Ավելի վաղ հայտնի է դարձել, որ «Ելք» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակը գլխավորում է Նիկոլ Փաշինյանը, «Երկիր Ծիրանի» կուսակցությանը՝ Զարուհի Փոստանջյանը, ՀՀԿ-ինը՝ Տարոն Մարգարյանը: Հղումներ թեմայով. Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | Ադրբեջանում հայտարարել են, որ Ղազախի շրջանում ականի պայթյունից սահմանապահ է վիրավորվել Նշվում է, որ տարածքը, որտեղ տեղի է ունեցել դեպքը, հարում է այն հատվածին, որը «Հայաստանի հետ շփման գիծ էր» ԱՆ․ Տավուշում գործընթացի վերաբերյալ կեղծ թեզեր են հնչում Դրանցից ամենատարածվածներին նախարարությունն անդրադարձել է իրավական տեսանկյունից Բալայան․ ՀՀ-ԵՄ հարաբերությունները հիմնված են հայկական ազգային շահերի վրա Նա հավելել է, որ դա սպառնալիք չէ Մոսկվայի համար Կիրանցի ղեկավարը՝ Փաշինյանի հետ Երևանում հանդիպելու առաջարկի մասին. Դեռ չենք որոշել Վարչապետի աշխատակազմից ասել են, որ տեղեկություն չունեն |