ՔԱԿ-ը ստանձնել է 5 թուրք զինծառայողի սպանության պատասխանատվությունը

ՔԱԿ-ը ստանձնել է 5 թուրք զինծառայողի սպանության պատասխանատվությունը

PanARMENIAN.Net - Թուրքիայի արևելքում 5 թուրք զինծառայող է սպանվել: Թուրքիայում արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցության (ՔԱԿ) HPG մարտական թևի անդամները երկու հարձակում են իրականացրել երկրի արևելքում: Այդ մաիսն ասվում է HPG մամուլի կենտրոնի հաղորդագրության մեջ:

«Ապրիլի 16-ին 11:00-ին քրդական պարտիզանական ջոկատները հարձակվել են մի խումբ զինվորների վրա Հաքքյարի գավառի Յուկսեկովա շրջանում: Սպանվել է 5 զինվոր»,-ասվում է հաղորդագրության մեջ: :

Բացի այդ, ապրիլի 15-ին HPG պարտիզանները գրոհել են թուրքական զինվորական պարեկախումբը, որը Հավիշտա անցակետից գնում էր Վանի գավառի Սինգե անցակետ: Մեկ զրահապատ մեքենա ոչնչացվել է: Տուժած զինվորների քանակը հայտնի չէ, սակայն նրանք տեղափոխվել են շտապ օգնության մի քանի մեքենաներով, ասվում է հաղորդագրության մեջ, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

2015-ի հուլիսին ՔԱԿ հետ զինյալ հակամարտության վերսկսումից ի վեր զբոսաշրջիկներին խորհուրդ չի տրվում այցելել հարավ-արևելյան շրջաններ, այդ թվում Դիարբեքիր անվտանգության նկատառումներով:ՔԱԿ հետ Թուրքիայի հակամարտությունը շարունակվում է արդեն 30 տարուց ավելի և 40.000 մարդու կյանք է խլել: ՔԱԿ-ը պայքարում է անկախ քրդական պետություն ստեղծելու համար:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---