Ֆրանսիայում ձերբակալել են ընտրությունների օրն ահաբեկչություն պատրաստող կասկածյալների

Ֆրանսիայում ձերբակալել են ընտրությունների օրն ահաբեկչություն պատրաստող կասկածյալների

PanARMENIAN.Net - Մարսելի ոստիկանությունը 2 տղամարդու է ձերբակալել ահաբեկչություն կազմակերպելու կասկածանքով: Ըստ օպերատիվ տվյալների, ձերբակալվածներն ահաբեկչական գործողություններ էին ծրագրում ապրիլի 23-ին կայանալիք նախագահական ընտրությունների առաջին փուլում: Նշվում է, որ ոստիկանները որոնում էին կասկածյալներին նախորդ շաբաթվա վերջից և երկուսին էլ ձերբակալել են մի քանի րոպեի տարբերությամբ, գրում է Lenta.ru-ն Reuters-ի վրա հղումով:

Ձերբակալվածների մասին դեռևև տեղեկություններ չկան, հայտնի է միայն, որ նրանցից մեկը կալանավայրում ծայրահեղական իսլամիզմի գաղափարներով է տարվել: Քննիչները խուզարկություններ են ակցկացնում նրանց վարձակալած բնակարանում:

Ֆրանսիայում նախագահական ընտրությունների առաջին տուրը կանցնի ապրիլի 23-ին, երկրորդը՝ մայիսի 7-ին: Անցած 2 տարում ծայրահեղական իսլամիստների գրոհներից երկրում ավելի քան 230 մարդ էր զոհվել:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---