Երևան - Թել Ավիվ - Երևան ուղիղ չվերթ կիրականացվի19 ապրիլի 2017 - 18:05 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության և Իսրայելի համապատասխան իշխանությունների միջև տեղի ունեցած բանակցությունների արդյունքում «Արմենիա» ավիաընկերությունն իրավունք է ստացել թռիչքներ իրականացնել Երևան-Թել Ավիվ-Երևան երթուղով: Չվերթները կիրականացվեն շաբաթական երկու անգամ՝ հինգշաբթի և կիրակի օրերին: Թռիչքների մեկնարկը կտրվի 2017 թվականի մայիսի 17-ին, տեղեկացնում է Հայաստանի Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը: Նշվում է, որ դեպի Իսրայել իրականացվող թռիչքներն իրենց դրական ազդեցությունը կունենան զբոսաշրջության և տնտեսության զարգացման գործում: «Արմենիա» ավիաընկերությունն ապրիլի 10-ին Երևան-Բեյրութ կանոնավոր ուղիղ չվերթ է գործարկել: Երևան-Բեյրութ առաջին չվերթի ուղևորները Լիբանանի մայրաքաղաք են մեկնել Boeing 737-500 օդանավով: ՀՀ և Լիբանանի միջև մուտքի արտոնագրերի ռեժիմ չի գործում: Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |