«Խոստումը» ֆիլմի ռեժիսոր. Հոլիվուդյան ոչ մի ստուդիա չէր ֆինանսավորի այդ ֆիլմը (վիդեո)

«Խոստումը» ֆիլմի ռեժիսոր.  Հոլիվուդյան ոչ մի ստուդիա չէր ֆինանսավորի այդ ֆիլմը

PanARMENIAN.Net - Հոլիվուդյան ոչ մի ստուդիա չէր ֆինանսավորի «Խոստումը» ֆիլմը: Այս մասին Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում ասել է ֆիլմի ռեժիսոր Թերի Ջորջը:

«Հոլիվուդյան ոչ մի ստուդիա երբեք չէր ֆինանսավորի այդ ֆիլմը, որովհետև նրանք նկարահանում են քաղաքական կամ շուկայում պահանջված այլ բլոգբաստերներ: Առանց Քըրք Քըքրքորյանի մենք նման միջոցներ չէինք գտնի:

Քըրքորյանը, որը տվեց այս ֆիլմի գաղափարը և ֆինանսավորեց այն, ինքն իրեն ու իր ընկերներին խոստացել էր ֆիլմ նկարահանել Հայոց ցեղասպանության թեմայով: Այս ֆիլմը նաև հայերի խոստումն է, որ ողջ են մնալու, ապրելու են: Այդ մասին նույնպես ասում է ֆիլմի հերոսը», - ասել է Ջորջը:

Նա հավելել է. «Ես կարծում եմ, որ այս կարգի գործերը կարևոր են աշխարհում շատերին միգուցե պակաս չափով հայտնի պատմությունները ճանաչելի դարձնելու համար: Ես ցանկանում էի, որ հեռուստադիտողը «Խոստումը» ֆիլմը նայի շարժանկարի հերոսների աչքերով: Մարդասիրական բնույթի ֆիլմեր նկարելը իմ գործունեության կենսական մասն է կազմում, և եթե գումար գտնեմ, կշարունակեմ աշխատել այդ ուղղությամբ»:

«Խոստումը» Ֆիլմը ներկայացնում է սիրո պատմություն, որը տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության օրերին: Tracinda կորպորացիան, որը պատկանում էր ամերիկահայ Քըրք Քըրքորյանին, ստեղծել էր Survival Pictures անվանումով պրոդյուսերական կենտրոն, որի առաջին ձեռնարկը հենց այս ֆիլմն է եղել:«Խոստումի» պրեմիերան կայանալու է ապրիլի 21-ին` Ցեղասպանության 102-րդ տարելիցից առաջ։ Ֆիլմի հայաստանյան պրեմիերան կլինի ապրիլի 27-ին:

Ֆիլմին իրենց աջակցությունն են հայտնել Էլթոն Ջոնը, Լեոնարդո դի Կապրիոն, Սիլվեստր Ստալոնեն, Դոն Չիդլը, Ռայան Գոսլինգը, Ջեյսոն Բեյթմանը, Օրլանդո Բլումը, Ջորջ Քլունին, Շերը, Ալեքսիս Օհանյանը, Նինա Դոբրևը, Քիմ Քարդաշյանը, Յուրա Մովսիսյանը:

Կարդացեք նաև՝ Բեյլ. ԱՄՆ նախագահները «ցեղասպանություն» չեն ասում Թուրքիայի ռազմավարական նշանակության պատճառով

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---