Հնդկաստանի փոխնախագահը Երևանում հարգել է Ցեղասպանության զոհերի հիշատակը25 ապրիլի 2017 - 12:51 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 24-ին եռօրյա պաշտոնական այցով Երևան է ժամանել Հնդկաստանի փոխնախագահ Մոհամմադ Համիդ Անսարին: Հնդկաստանի փոխնախագահին «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը։ Այցի շրջանակներում Հնդկաստանի փոխնախագահը ապրիլի 25-ին այցելել է Ծիծեռնակաբերդ և հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Նա այցելել է նաև Ցեղասպանության թանգարան-ինստիտուտ, գրառում կատարել թանգարանի հուշամատյանում և եղևնի տնկել Հիշատակի պուրակում, հայտնում է «Sputnik Արմենիան»։ Ծիծեռնակաբերդի հուշահամալիր մոտ հանդիպելով մի փոքրիկ տղայի՝ Մոհամմադ Համիդ Անսարին շոյել է նրա գլուխն ու դիմելով Էդվարդ Նալբանդյանին՝ ասել. «Ահա նա՝ կյանքի ոգին»։ Անսարին այցի շրջանակներում հանդիպումներ կունենա նախագահ Սերժ Սարգսյանի, վարչապետ Կարեն Կարապետյանի և ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ: Համիդ Անսարին կհանդիպի նաև ԵՊՀ պրոֆեսորադասախոսական անձնակազմի և ուսանողների հետ, կայցելի նաև Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի ինստիտուտ՝ Մատենադարան: Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է Թունյան․ Ադրբեջանից գազ գնելու հարց այս պահին չկա օրակարգում Ըստ նրա՝ Հայաստանի կամ որևէ այլ երկրի համար տարբերություն չկա, թե որտեղից կգնի իր էներգառեսուրսը ՀՀ–ն կգործակցի Իտալիայի հետ ռազմական, ռազմատեխնիկական ոլորտներում․ Կան պայմանավորվածություններ Այցը տեղի է ունեցել ապրիլի 23-25-ը Բողոքի ակցիա՝ Բեռլինում «Ալիևին՝ Հաագա» վանկարկումով Ակցիայի մասնակիցները նաև ծածանել են Արցախի Հանրապետության դրոշը |