«Աստղային պատերազմների» նոր սերիայի թողարկման օրը հայտնի է

«Աստղային պատերազմների» նոր սերիայի թողարկման օրը հայտնի է

PanARMENIAN.Net - The Walt Disney Company-ն և Lucasfilm-ը հրապարակել են «Աստղային պատերազմներ» կինոպատումի նոր սերիայի թողարկման ամսաթիվը՝ 2019-ի մայիսի 24-ին:

Ֆիլմը կդառնա «Աստղային պատերազմներ» եռապատման եզրափակիչ մասը: Այդ մասին ասվում է տիեզերական սագային նվիրված պաշտոնական կայքում: Ֆիլմի անվանումը դեռ հայտնի չէ, ռեժիսորն է Քոլին Թրեվորը, գրում է BBC-ին:

7-րդ էպիզոդը էկրան բարձրացավ 2 տարի առաջ՝ 2015-ին: Դա «Աստղային պատերազմներ. Ուժն արթնանում է» ֆիլմն էր, որը բազմաթիվ ռեկորդներ հավաքեց իր հասույթով: 2016-ին կցուցադրվի «Վտարանդի-1. Աստղային պատերազմներ. պատմություններ» ֆիլմը:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---