Ռուսաստանն առաջին անգամ պաշտոնական մակարդակով ճանաչել է PPK-ին որպես ահաբեկչական կազմակերպություն

PanARMENIAN.Net - «Մենք Քրդական աշխատավորական կուսակցության (PKK) գործողությունները դիտարկում ենք որպես ահաբեկչական հարձակումներ եւ դատապարտում ենք դրանք: Մենք կարծում ենք, որ Թուրքիան պաշտպանվելու իրավունք ունի: Սակայն մենք հավատում ենք, որ խնդիրը կարգավորելու ուղին երկխոսության մեջ է: Անկարան պետք է բանակցի մի շարք երկրների հետ, որոնք աջակցում են PPK-ին»,- հայտարարել է Կրեմլի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը: Ինչպես գրում է Hurriyet-ը, առաջին անգամ Ռուսաստանը պաշտոնական մակարդակով ճանաչել է PPK-ին որպես ահաբեկչական կազմակերպություն:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---