«Գահերի խաղի» արհեստական լեզուները կուսումնասիրվեն Բերքլիի համալսարանում28 ապրիլի 2017 - 14:21 AMT PanARMENIAN.Net - Բերքլիի համալսարանն առաջարկում է «Գահերի խաղի» արհեստական լեզուների 6 շաբաթ տևողությամբ ամառային դասընթաց, խոսքը դոթրակերենի և վալիերենի մասին է: Սերիալի գործողությունը, որը նկարահանվել է Ջորջ Մարտինի «Սառույցի և կրակի երգի» ֆանտաստիկ շարքի վեպերի մոտիվներով, կատարվում է երևակայական աշխարհում, որն ինչ-որ աղերսներ ունի պատմկան Միջնադարի հետ: Գրքաշարում հիշատակվում են երկու լեզուները, սակայն Մարտինը դրանց հնչյունային և բովանդակային օրինակներ չի բերում: Սերիալի համար լեզուները մշակել է լեզվաբան Դևիդ Պետերսոնը, որը Բերքլիի համալսարանի շրջանավարտ է, գրում է BBC-ին: Դասընթացի անվանումը հետևյալն է՝ «Գահերի խաղի» լեզվաբանությունն ու լեզուներ ստեղծելու արվեստը»: Ըստ համալսարանական Berkeley News թերթի, ուսանողները դասընթացի ժամանակ պետք է կենտրոնանան բանասիրության և լեզուների ստեղծման դետալների , ոչ թե երևակայական Վեսթերոսի աշխարհի վրա: Պետերսոնի ծրագիրն առաջին դասընթացը կդառնա դոթրակերենի գծով ուսանողների համար, սակայն դեռ 2014-ի հոկտեմբերից այն կարելի էր ուսումնասիրել դասագրքով և առցանց ուսման կուրսով, որը թողարկել է Living Language-ը HBO-ի հետ համատեղ: Հայտնի է, որ դոթրակերենը 5 հոլով ունի, կանոնակարգված շարահյուսություն և քերականական տարանջատում շնչավոր և չշնչավոր բառերի համար: HBO հեռուստաալիքի «Գահերի խաղը» սերիալի վերջին 8-րդ եթերաշրջանը ընդամենը 6 սերիա կունենա: Այդպիսով վերջին եթերաշրջանն ամենակարճը կլինի՝ բոլոր նախորդ եթերաշրջանները 10 սերիայից էին բաղկացած, իսկ 7-րդը՝ 7 էպիզոդից: «Գահերի խաղն» ամերիկացի գրող Ջորջ Մարտինի «Սառույցի և կրակի երգը» վիպաշարի հիման վրա նկարահանվող հեռուստասերիալ է: Նախագիծը ղեկավարում են Դեվին Բենիոֆն ու Դենիել Վայսը, նկարահանումներն ընթանում են Իսլանդիայում, Մալթայում, Մարոկոյում, Խորվաթիայում, Հյուսիսային Իռլանդիայում: Սերիալը ցուցադրվում է 2011-ից, 2016-ի դրությամբ նկարահանված է 6 եթերաշրջան: Նախագիծը բազմաթիվ հեռուստատեսային մրցանակների է արժանացել, միաժամանակ հաճախ քննադատվում է բաց կամ դաժան տեսարանների ցուցադրության համար: Հղումներ թեմայով. Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Ադրբեջանում հայտարարել են, որ Ղազախի շրջանում ականի պայթյունից սահմանապահ է վիրավորվել Նշվում է, որ տարածքը, որտեղ տեղի է ունեցել դեպքը, հարում է այն հատվածին, որը «Հայաստանի հետ շփման գիծ էր» ՀՀ–Ադրբեջան սահմանին տեղադրվել է 35 սահմանային սյուն՝ նախատեսված աշխատանքների կեսից ավելին արվել է Նշվում է, որ երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են Կիրանցի բնակիչները կառավարության շենքում հանդիպում են Փաշինյանի հետ Կառավարության շենք է մտել նաև Տավուշի մարզպետ Եվրահանձնաժողովի գլխավոր տնօրենը կժամանի Հայաստան Այցը տարածաշրջանային է |