«Արմմոնո» թատերական փառատոնին տարբեր երկրներից 28 բեմադրություն կներկայացվի28 ապրիլի 2017 - 15:10 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 29-ից մայիսի 3-ը Երևանում կանցկացվի մոնոներկայացումների «Արմմոնո» միջազգային թատերական ամենամյա հոբելյանական 15-րդ փառատոնը: Այս տարի փառատոնի մասնակից երկրներն են՝ Հայաստան, Իսպանիա, Ֆրանսիա, Ավստրիա, Մոլդովա, Ուկրաինա, Լեհաստան, Ռուսաստան, Վրաստան. կցուցադրվի 28 ներկայացում: «Արմմոնո-2017» փառատոնը կբացի «Իմ ընտանիքը իմ ճամպրուկում է» մոնոներկայացումը ՀՀ վաստակավոր արտիստ Նարինե Գրիգորյան կատարմամբ: Փառառոնի ծրագրում ներառված են բազմատեսակ մոնոներկայացմումներ` մոնոպար, մոնոդրամա, մոնոստենդափ, մոնոօպերա: Բացի հիմնական ծրագրից, որը ներառում է հայ և արտերկրյա մոնոներկայացումները, կանցկացվեն «Արմմոնո-Տրիումֆ», «Արմմոնո-Դեբյուտ», Արմմոնո-Օպերա» ծրագրերը, ինչպես նաև հատուկ ծրագիր՝ նվիրված Հայոց բանակի 25-ամյակին: Փառատոնի նշանավոր ներկայացումներից են Ուկրաինայի ժողովրդական արտիստ, «Մարիա» փառատոնի տնօրեն Լարիսա Կադիրովայի «Լաց մի´ եղեք իմ ետևից երբեք», Թբիլիսիի Շ. Ռուսթավելու անվան ազգային թատրոնի առաջատար դերասան Բեսո Զանգուրիի «Փսիխոզ 4.48» (բեմադրությունը՝ աշխարհահռչակ վրացի բեմադրիչ Ռոբերտ Ստուրուայի) և ՌԴ վաստ. արտիստ, Ռոման Վիկտյուկի թատրոնի առաջատար դերասան Դմիտրի Բոզինի «Արքա-աղջիկը» մոնոներկայացումները: Փառատոնի պատվավոր հյուրերի թվում են՝ մոնոփառատոնի տնօրեններ Մարիա Տանանան (Լիտվա), Ալեքսանդր Կնիգան (Ուկրաինա), Մարիա Յուրևան (ՌԴ) և Պատի Դոմենեխը (Իսպանիա), թատերագետներ՝ Արմինե Հովհաննիսյանը (Ռուսաստան), Ելենա Լիոպոն (Բելառուս) և Ալլա Պոդլուժնայան (Ուկրաինա): Փառատոնի շրջանակներում կանցկացվեն նաև վարպետության դասեր` նվիրված արդի թատրոնի զարգացման նոր ուղղություններին: Փառատոնի բացման արարողությունը կկայանա ապրիլի 29-ին՝ ժամը 18:30-ին, Երևանի Հ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնում: Փառատոնն անցկացվում է ՀՀ Առաջին տիկին Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո և ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Ադրբեջանում հայտարարել են, որ Ղազախի շրջանում ականի պայթյունից սահմանապահ է վիրավորվել Նշվում է, որ տարածքը, որտեղ տեղի է ունեցել դեպքը, հարում է այն հատվածին, որը «Հայաստանի հետ շփման գիծ էր» ՀՀ–Ադրբեջան սահմանին տեղադրվել է 35 սահմանային սյուն՝ նախատեսված աշխատանքների կեսից ավելին արվել է Նշվում է, որ երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են Կիրանցի բնակիչները կառավարության շենքում հանդիպում են Փաշինյանի հետ Կառավարության շենք է մտել նաև Տավուշի մարզպետ Եվրահանձնաժողովի գլխավոր տնօրենը կժամանի Հայաստան Այցը տարածաշրջանային է |