Հայաստանը նշում է Աշխատավորների համերաշխության միջազգային օրը 1 մայիսի 2017 - 09:41 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում մայիսի 1-ին նշում են Աշխատավորների համերաշխության միջազգային օրը: Հայաստանում օրը պաշտոնապես հայտարարված է ոչ աշխատանքային: Օրվա պատմության հիմքում 1886 թ. մայիսի 1-ին ամերիկացի բանվորները կազմակերպած գործադուլն է: Նրանք պահանջում էին 8-ժամյա աշխատանքային օր: Գործադուլն ավարտվեց ոստիկանության հետ արյունալի բախումներով: 1889թ. II Ինտրենացիոնալի Փարիզի կոնգրեսը որոշեց ամեն տարի մայիսի 1-ին ցույցեր կազմակերպել` ի հիշատակ Չիկագոյի բանվորների ակցիայի: Աշխատավորների համերաշխության միջազգային օրն առաջին անգամ նշվել է 1890թ. Ավստրո-Հունգարիայում, Բելգիայում, Գերմանիայում, Դանիայում, Իսպանիայում, Իտալիայում, ԱՄՆ-ում, Ներվեգիայում, Ֆրանսիայում, Շվեդիայում եւ մի շարք այլ երկրներում: ԽՍՀՄ-ում մայիսի 1-ը երկար տարիներ պետական հիմնական տոներից էր: Հայաստանի անկախության առաջին տարիներին, Լևոն Տեր-Պետրոսյանի կառավարման օրոք, տոնը չեղյալ համարվեց: Սակայն հետագայում տոնը վերականգնվել է և կոչվում է Աշխատանքի օր: Նախագահ Սերժ Սարգսյանն ուղերձ է հղել օրվա կապակցությամբ։ Շնորհավորելով բոլոր աշխատավորներին՝ նածագահը նշել է. «Խաղաղ աշխատանքը, արդար վաստակը և փոխադարձ հարգանքը հավերժական արժեքներ են, որոնք հազարամյակների ընթացքում ձևավորված հարուստ ավանդույթների շնորհիվ իրենց հաստատուն տեղն ունեն նաև մեր իրականության մեջ: Այսօր՝ Հայաստանի անկախ պետականության պայմաններում, մենք պարտավոր ենք նորովի անդրադառնալ այդ ավանդույթներին և ամրապնդել դրանք»: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Էրդողան․ Թուրքիան որոշել է խզել առևտրային կապերն Իսրայելի հետ Առևտրաշրջանառությունը երկրների միջև հասնում է 9․5 մլրդ դոլարի Ֆասթ Բանկն աջակցում է «Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոն» մշակութային ՊՈԱԿ-ին Ֆասթ Բանկը 6 մլն դրամ է նվիրաբերել ՊՈԱԿ-ին Ադրբեջանի խորհրդարանական ընտրությունները վաղաժամ կկայանան Այդպիսի որոշում է կայացվել, քանի որ նոյեմբերին կայանալու դեպքում ընտրությունները կհամընկնեն COP29–ի հետ Կոբախիձեն հրաժարվել է ԱՄՆ այցից` պայմանը «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի ընդունման կասեցումն էր ԱՄՆ դեսպանն ասել է, որ Վրաստանի կառավարության ընտրությունը «հեռացրել է երկիրը եվրաատլանտյան ապագայից»։ |