ԱՄՆ Պետդեպը զգուշացնում է Եվրոպայում ահաբեկչությունների վտանգի մասին

ԱՄՆ Պետդեպը զգուշացնում է Եվրոպայում ահաբեկչությունների վտանգի մասին

PanARMENIAN.Net - ԱՄՆ քաղաքացիները, որոնք ճամփորդում են Եվրոպայում, պետք է հաշվի առնեն ահաբեկչությունների վտանգը: Այդպիսի հայտարարություն է արել ԱՄՆ Պետդեպարտամենտը:

«ԱՄՆ Պետդեպը զգուշացնում է ԱՄՆ քաղաքացիներին Եվրոպայում պահպանվող ահաբեկչական սպառնալիքի մասին»,-ասվում է Պետդեպի զգուշացման մեջ:

Ինչպես ասվում է հաղորդագրության մեջ, «Իսլամական պետությունը» և «Ալ Քայիդան», ինչպես նաև այլ ահաբեկչական խմբավորումներ կարող են ահաբեկչություններ ծրագրել և իրականացնել Եվրոպայում, գրում է Deutsche Welle-ն:

Պետդեպը հատուկ նշել է այն վտանգը, որը բխում է «ահաբեկիչներին համակրող ինքնուրույն գործող ծայրահեղականներից, որոնք կարող են հարձակվել առանց որևէ զգուշացման»:

Պետդեպի զգուշացումն ուժի մեջ է 4 ամիս՝ մինչև 2017-ի սեպտեմբերի 1-ը:

Հատկապես խորհուրդ է տրվում զգոն լինել զբոսաշրջային վայրերում, տրանսպորտում, առևտրի կետերում և մարդկանց կուտակման այլ վայրերում:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---